Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանում կարելի է սկսել ներդրումներ կատարել 10-20 հազար դրամով․ Freedom Broker Armenia

29.10.2025, 13:41
Կարելի է սկսել նույնիսկ 10,000-20,000 դրամով։ Մենք սահմանափակումներ չունենք այն գումարի մասով, որով կարելի է սկսել կամ ինտեգրվել այս գործընթացին,  ասել է նա։
Հայաստանում կարելի է սկսել ներդրումներ կատարել 10-20 հազար դրամով․ Freedom Broker Armenia

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ֆոնդային շուկայում ներդրումներ կատարելը հասանելի է ՀՀ քաղաքացիների համար նույնիսկ նվազագույն գումարով՝ 10 – 20 հազար դրամ։ Այս մասին «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է  Freedom Broker Armenia–ի մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանը։

«Կարելի է սկսել նույնիսկ 10,000-20,000 դրամով։ Մենք սահմանափակումներ չունենք այն գումարի մասով, որով կարելի է սկսել կամ ինտեգրվել այս գործընթացին», – ասել է նա։

Նրա խոսքով, փոքր գումարի դեպքում կատարյալ դիվերսիֆիկացում 10-12 դիրքերով չի լինի, բայց կարելի է ստեղծել երկու հիանալի դիրք, օրինակ՝ գնել ETF (բորսայական ներդրումային ֆոնդ) կամ պարտատոմս կամ բաժնետոմս, որը կառաջարկեն ընկերության վերլուծաբանները։

«Նման դիվերսիֆիկացումը հետագայում կհանգեցնի որոշակի շահույթի», – պարզաբանել է նա։

Խաչատրյանն ընդգծել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները ներդրում կատարելն ավելի հասանելի են դարձրել բնակչության համար։

«Կարելի է ներդրում կատարել պարզապես մեկ կամ երկու հպումով», – նշել է նա՝ ավելացնելով, որ Freedom Broker Armenia հարթակում դեպի ներդրումային աշխարհ ճանապարհը կարելի է սկսել «մեկ կոճակից»։

Freedom Broker Armenia hարթակի միջոցով ներդրողը կարող է ներդրումներ կատարել խոշոր ընկերություններում, ինչպիսիք են Microsoft-ը, Tesla-ն, Coca-Cola-ն:

«Մենք տրամադրում ենք միջազգային բորսաների լայն ընտրություն, այդ թվում՝ ուղիղ մուտք դեպի Նյու Յորքի, Լոնդոնի, Հոնկոնգի և շատ այլ ֆոնդային բորսաներ», – նշել է նա։

Ամբողջական հարցազրույցին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով