Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում յուրատեսակ «քվանտային ցատկ» է տեղի ունեցել օտարերկրյա ներդրողների ներկայության տեսանկյունից․ Freedom Broker Armenia–ի տնօրեն

Այսօր, 12:29
Հայաստանում յուրատեսակ «քվանտային ցատկ» է տեղի ունեցել օտարերկրյա ներդրողների ներկայության տեսանկյունից ՝  2022 թվականի համեմատ, ասել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանը
Հայաստանում յուրատեսակ «քվանտային ցատկ» է տեղի ունեցել օտարերկրյա ներդրողների ներկայության տեսանկյունից․ Freedom Broker Armenia–ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում յուրատեսակ «քվանտային ցատկ» է տեղի ունեցել օտարերկրյա ներդրողների ներկայության տեսանկյունից ՝ 2022 թվականի համեմատ, ասել է Freedom Broker Armenia–ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

«Օրինակ,  Freedom Broker Armenia-ն ունի շատ մեծ թվով օտարերկրյա ներդրողներ», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Խոսելով տեղական բիզնեսի մասին՝ Հովակիմյանը նշել է, որ այն աճում է, ինչպես նաև նշել է, որ անհրաժեշտ է մեծ աշխատանք, քանի որ ֆինանսական կրթության մակարդակը, թեև բարձրանում է, բայց դեռ ցածր է կապիտալի զարգացած շուկաների համեմատ։

«Իսկ օտարերկրյա ներդրողները, տեսնելով հնարավորությունները և գործիքները, որոնք հեշտ մուտք են տալիս դեպի շուկա, ներդրումներ են կատարում, այդ թվում՝ հայկական շուկայում։ Որպես օրինակ՝ Team Holding ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը, որտեղ Freedom Broker Armenia-ն հանդես է գալիս որպես տեղաբաշխող։ Ընդհանուր առմամբ տեղաբաշխվում է $35 մլն, գործընթացը կտևի 3-4 ամիս, բայց ես ակնկալում եմ, որ տեղաբաշխման կեսից ավելին կգնեն օտարերկրյա ներդրողները։ Ես դա համարում եմ լավ ազդանշան այն մասին, որ օտարերկրյա ներդրողները գումար են ներդնում հայկական ընկերություններում», – ասել է նա։

Freedom Broker Armenia–ի տնօրենի խոսքով, տեղական և օտարերկրյա ներդրողի վրա ազդում է, առաջին հերթին, գնաճը և տոկոսադրույքների քաղաքականությունը։ Նա նաև նշել է, որ ՀՀ–ում բաժնետոմսերի շուկայի փոքր ծավալների պատճառով ֆինանսական պրոդուկտների զարգացվածության տեսանկյունից զարգացումը գնում է դեպի ֆիքսված եկամտաբերությամբ գործիքներ։

«Տեղական հաճախորդն ավելի շատ նախընտրում է այս գործիքը, իսկ օտարերկրյա ներդրողները նախապատվություն են տալիս ֆոնդային շուկային, քանի որ այն ցույց է տալիս 2-2.5 անգամ ավելի բարձր եկամտաբերություն, քան բաժնետոմսերի շուկան», – պարզաբանել է նա։

Հովակիմյանն ընդգծել է, որ Հայաստանում մասնավոր ներդրողներն ավելի կարգապահ են դարձել, նրանք ունեն ավելի շատ հնարավորություններ, սկսել են ավելի շատ կարդալ և հետևել վերլուծությանը, այդ թվում՝ այն տեղեկատվությանը, որը տրամադրում է Freedom Broker Armenia–ն։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում հետաքրքրություն է առաջանում կապիտալի շուկայի նկատմամբ։ Դա երևում է ոչ միայն մեր հաճախորդների բազայի աճով, այլև բրոքերային պրոդուկտների առաջխաղացման հետ կապված մյուս ֆինանսական ընկերությունների մարքեթինգային ակտիվությամբ։ Այս բիզնեսում ներգրավված են նաև բանկերը, որոնք մշակել են լավ հարթակներ և տրամադրում են լավ գործիքներ»,– հայտարարել է նա՝ ավելացնելով, որ զարգացումը գնում է դեպի թվայնացում։

Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։