ՀԲ-ի Doing Business-2015 նոր վարկանիշում Հայաստանը 45-րդ հորիզոնականում է
29.10.2014,
10:30
Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի Doing Business-2015 վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը:
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի Doing Business-2015 վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը:
Ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը՝ հղում անելով ՀԲ-ի պաշտոնական կայքում հրապարակված զեկույցին, Հայաստանը գտնվում է Չեխիայի (44-րդ տեղ) և Ռուանդայի (46-րդ տեղ) մեջտեղում՝ առաջ անցնելով Թուրքիայից, Իտալիայից, Լյուքսեմբուրից, Հունաստանից ու Կիպրոսից:
Վարկանիշը գնահատում է աշխարհի 189 երկրում բիզնես վարելու հարմարավետությունը:
Doing Business-ի նոր տարբերակում վարկանիշի հաշվարկման մաթեմատիկական մոդելում ավելացվել է մի քանի չափորոշիչ՝ ըստ երեք կետերի՝ վարկերի հասանելիություն, սնանկության ընթացակարգ և ելք սնանկությունից, ինչպես նաև` փոքրամասնությունների պաշտպանություն:
Սինգապուրն այն երկիրն է, որտեղ ամենահեշտն է բիզնես սկսելն ու զարգացնելը: Առաջատարների հնգյակում են Նոր Զելանդիան, Հոնկոնգը, Դանիան, Հարավային Կորեան, վարկանիշը եզրափակում է Էրիթրեան:
Հետխորհրդային տարածքի երկրներից Հայաստանից առաջ է միայն Վրաստանը, որը գտնվում է 15-րդ հորիզոնականում: Բելառուսը հայտնվել է 57-րդ հորիզոնականում, Ռուսաստանը՝ 62-րդ, Մոլդովան՝ 63-րդ, Ղազախստանը՝ 77-րդ, Ադրբեջանը՝ 80-րդ, Ուկրաինան՝ 96-րդ, Ղրղըզստանը՝ 102-րդ, Ուզբեկստանը՝ 141-րդ և Տաջիկստանը՝ 166-րդ:
Doing Business-2014 վարկանիշում Հայաստանը զբաղեցնում էր 37-րդ տեղը՝ գտնվելով Բելգիայի (36-րդ տեղ) և Ֆրանսիայի (38) մեջտեղում և առաջ անցնելով Կիպրոսից, Լեհաստանից, Իսպանիայից, Լյուքսեմբուրգից ու Իտալիայից:-0-