Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը խոշոր ներդրողներին խաղատների բացման արտոնագրեր ստանալու թույլտվություն կտա

20.07.2017, 20:43
Հայաստանը խոշոր ներդրողներին խաղատներ բացելու համար արտոնագրեր ստանալու թույլտվություն կտա։
 Հայաստանը խոշոր ներդրողներին խաղատների բացման արտոնագրեր ստանալու թույլտվություն կտա

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը խոշոր ներդրողներին խաղատներ բացելու համար արտոնագրեր ստանալու թույլտվություն կտա։ Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Շահումով խաղերի, շահումով ինտերնետ խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխություններ կատարել։

Ինչպես հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, գործող օրենքով նախատեսվում է, որ եթե տնտեսվարող սուբյեկտը 40 հազար և ավելի դրամի ներդրում է կատարում, նա հնարավորություն է ունենում շահումով խաղերի կազմակերպման արտոնագիր ստանալ։

Սակայն, նախարարի խոսքով, օրենքով չի կարգավորվում այն դեպքը, երբ որպես ներդրող հանդես է գալիս երկու և ավելի ընկերություն։

«Մենք նախատեսել ենք օրենսդրական նորմեր, որոնց համաձայն, եթե երկու և ավելի ներդրողներ համապատասխանում են բոլոր պահանջներին և կառավարության են ներկայացնում ծրագիր, որը հավանության է արժանանում, ապա իրավունք են ստանում խաղատուն բացել կամ շահումով խաղեր կազմակերպել դրանցից մեկի անունով` մյուս համաներդրողների համաձայնությամբ»,– ասաց Արամյանը։ -0-