Հայաստանը կմասնակցի Նյու Յորքում կայանալիք տնտեսական խոշոր համաժողովի
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2016 թ.-ին կմասնակցի Նյու Յորքում կայանալիք խոշոր տնտեսական համաժողովին, չորեքշաբթի հայ-ամերիկյան բիզնես-ֆորումի ժամանակ հաղորդեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Աշխարհի ֆինանսական մայրաքաղաքում մենք կներկայացնենք ներդրումային քաղաքականությունը, միջավայրը և մեր ծրագրերը: Հույս ունենք, որ կկարողանանկք ըստ արժանվույն ներկայացնենք Հայաստանը», - ասաց Մինասյանը:
Բիզնես ֆորումը ժամանակ նախարարը նաև հույս է հայտնել, որ միջազգային գործընկերները կկարողանան օգնել Հայաստանին լուծել տնտեսության հիմնական խնդիրները:
«Դա ոչ միայն հասարակական միջոցների արդյունավետ օգտագործման խնդիրն է, ոչ միայն կոռուպցիան, այլ նաև մենաշնորհները: Այս ուղղությամբ կան կոնկրետ հանձնարարականներ: Ես ակնկալում եմ, որ միջազգային կառուցյները և մեր գործընկերները կօգնեն մեզ լուծել նշված խնդիրները: Թիվ մեկ թշնամին մեզ համար անվստահությունն է, առաջին հակառակորդը` ծրագրային անհետևողականությունը, իսկ հիմնական խոչընդոտը` կադրերի ոչ բավարար պատրաստվածությունը», - ընդգծեց Մինասյանը:
Նրա խոսքով, Հայաստանն ակնհայտ հաջողության է հասել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները: «Ամեն տարի մենք գրանցում ենք միջինը 25 տոկոսի աճ: Արդյունքում մեզ հաջողվել է նվաճել արտաքին շուկաները», - ավելացրեց Մինասյանը:
Նա ընդգծեց, որ Հայաստանը նշանակալի հաջողության է հասել զբոսաշրջության ոլորտում: «Մեր գործընկերների հետ միասին մենք իրականացնում ենք այս ոլորտում արմատական փոփոխություններ, որ այն դարձնենք երկրի տնտեսության հիմնական ուղղություններից մեկը` ապահովելով դեպի Հայաստան մեծ թվով զբոսաշրջիկների ներհոսքը», - ավելացրեց նախարարը:
Մինասյանն ավելացրեց, որ առաջիկայում կառավարությունը մտադիր է նաև նոր մոտեցումների միջոցով վերանայել արդյունաբերական քաղաքականության առաջնահերթությունները` հաշվի առնելով ձեռնարկությունների վերազինման անհրաժեշտությունը, ինչը պայմաններ կստեղծի նոր ծրագրերի իրականացման համար: -0-