«Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» ներդրումային համաժողովը ազդակ կհաղորդի երկրի ոսկերչական ոլորտի զարգացմանը. վարչապետ
27.10.2014,
13:04
Երկուշաբթի Երևանում մեկնարկել է ««Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» ներդրումային համաժողովը:
ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երկուշաբթի Երևանում մեկնարկել է ««Հայաստանը՝ տարածաշրջանային ոսկեգործության կենտրոն» ներդրումային համաժողովը:
«Հուսով եմ, որ նման հեղինակավոր համաժողովի անցկացումը կնպաստի Հայաստանի ոսկերչական ոլորտի զարգացմանն ու ներդրումների ներգրավմանը: Համոզված եմ, որ համաժողովը լավ հարթակ կդառնա հնարավորությունների, խնդիրների քննարկման և մեր երկրի ոսկերչական ոլորտի զարգացման համար», - ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը համաժողովի բացման ժամանակ:
Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը կարևորում և հատուկ ուշադրություն է դարձնում ոսկերչական իրերի, ժամացույցների արտադրության և ադամանդի վերամշակման ոլորտի զարգացմանը: Այս ոլորտի զարգացմանն ուղղված ռազմավարության շրջանակում մշակվել և հաստատվել են գործողությունների համապատասխան ծրագրեր:
«Այդ ծրագրերի նպատակն է վերածել Հայաստանը գլոբալ հայկական ոսկերչական կենտրոնի: Ոսկերչական ոլորտի զարգացման համար մեծ խթան կդառնա ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, ինչը տեղական ընկերությունների առաջ լուրջ հնարավորություններ կբացի, որոնք ուղղված են սպառման շուկայի ընդլայնմանն ու որակյալ հումքի ձեռքբերմանը», - ասաց Աբրահամյանը:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։
Վարչապետի կարծիքով՝ ոլորտի զարգացմանը կնպաստի նաև օրերս բացված «Մերիդիան» ոսկերչական ԱՏԳ-ի ստեղծումը: Գործողությունների համապատասխան ծրագրի շրջանակում պետության և մասնավոր հատվածի սերտ համագործակցությամբ ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված քայլեր են ձեռնարկվում՝ ոլորտը զարգացնելու, արտաքին շուկաներում արտադրանքն արժանի կերպով ներկայացնելու համար:
Շաբաթ օրը Երևանում բացվել է «Մերիդիան» ԱՏԳ-ն: «Մերիդիան» ոսկերչական ԱՏԳ-ն կլաստերային ենթակառուցվածք ունեցող բացառիկ հարթակ է ոսկերչական իրերի, ժամացույցների արտադրության և ադամանդի վերամշակման համար: ԱՏԳ-ի օպերատոր- ընկերության բիզնես ծրագրով ներդրումները կազմում են մոտ 10 մլն դոլար:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր հերթին նշեց, որ հայկական հարուստ ոսկերչական ավանդույթների շնորհիվ՝ հայ ոսկերիչները մեծ ճանաչում ունեն աշխարհի ոսկեգործության և ադամանդի վերամշակման ոլորտներում:
«Համաժողովի հիմնական նպատակն է ներկայացնել մեր ձեռքբերումները ոսկերչական ոլորտում, քննարկել ոլորտի խնդիրներն ու զարգացման ուղիները, ստեղծել և ավելի ամրապնդել հայկական և օտարերկրյա ընկերությունների կապերը: Մենք հուսով ենք, որ համաժողովի շրջանակում մեկնարկում են նոր ծրագրեր, կկնքվեն պայմանագրեր», - ասաց Ճշմարիտյանը:
Նա նշեց, որ Հայաստանը «բաց դռների» քաղաքականություն է իրականացնում օտարերկրյա ներդրումների նկատմամբ, երկրում բարենպաստ բիզնես միջավայր է ստեղծվել, գործում է անհրաժեշտ օրենսդրական ենթակառուցվածք, Հայաստանի կառավարությունը մշակել և իրականացնում է միջոցառումներ, որոնց նպատակն է խթանել Հայաստանում օտարերկրյա ներդրումները:
«Այս նպատակով ստեղծվել են նաև ազատ տնտեսական գոտիներ, այդ թվում նաև ոսկերչական: Դրանք թույլ են տալիս ներդրողներին արտոնյալ պայմաններով արտադրություն կազմակերպել և ավելի մրցունակ լինել միջազգային շուկայում», - ասաց էկոնոմիկայի նախարարը:
Նախարարը կոչ արեց ընկերություններին բաց չթողնել ստեղծված հնարավորություններն ու օգտագործել դրանք՝ հօգուտ Հայաստանի և սեփական բիզնեսի զարգացման համար:
Համաժողովի պատվավոր հյուրերն են Ոսկերչական արդյունաբերության միջազգային կոնֆեդերացիայի նախագահ Գաետանո Կավալիերին, Ռուսաստանի պետական գանձարանի ղեկավար Անդրեյ Յուրինն ու տարբեր երկրների ոսկերչական արտադրության այլ ականավոր գործիչներ: Համաժողովի շրջանակում կազմակերպվում են կլոր սեղաններ երկու հիմնական ուղղություններով՝ ոսկերչական գործ և ադամանդի մշակում, որոնց ընթացքում մանրամասն կքննարկվեն աշխարհում և Հայաստանում ոսկերչական ոլորտի զարգացման միտումները: Քննարկվում են նաև միջազգային ոսկերչական շուկայում Հայաստանի ինտեգրման հնարավորությունները:
Երկօրյա համաժողովի կազմակերպիչներն են Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA) և Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:-0-