Հայկական 477 ամենախոշոր ձեռնարկությունների իրացումից ստացված հասույթը II եռամսյակում աճել է 6,5%-ով՝ կազմելով 773,7 մլրդ դրամ
29.07.2013,
14:05
Հայկական 477 ամենախոշոր ձեռնարկությունների արտադրանքի և ծառայությունների իրացումից ստացված հասույթը 2013թ.-ի երկրորդ եռամսյակում, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 6,5 տոկոսով՝ կազմելով 773,7 մլրդ դրամ:
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայկական 477 ամենախոշոր ձեռնարկությունների արտադրանքի և ծառայությունների իրացումից ստացված հասույթը 2013թ.-ի երկրորդ եռամսյակում, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 6,5 տոկոսով՝ կազմելով 773,7 մլրդ դրամ:
Այդ մասին նշվում է «2013թ.-ի II եռամսյակի խոշոր հարկատուների դիտարկման ամփոփ ցուցանիշների վերլուծության» մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում:
Միաժամանակ Հայաստանում խոշոր հարկատուների կողմից ներմուծվող ապրանքների և ծառայությունների ծավալը երկրորդ եռամսյակում, 2012թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 4,5 տոկոսով՝ կազմելով 251,7 մլրդ դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում խոշոր հայ հարկատուների կողմից արտահանվող արտադրանքի ծավալը կազմել է 109,2 մլրդ դրամ, ինչը 5,5 մլրդ դրամով ավել է 2012թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Հայ հարկատուների կողմից վճարված հարկային տուրքերի գումարը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 45,4 մլրդ դրամ ($1 – 410,77 դրամ)։–0—