Հայկական ընկերությունները կմասնակցեն Պեկինում կայանալիք խմիչքի ցուցահանդեսին
02.11.2012,
19:18
Հայկական ընկերությունները կմասնակցեն Պեկինում կայանալիք China (Beijing) International Wine & Spirits Fairե խմիչքի ցուցահանդեսին։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ընկերությունները կմասնակցեն Պեկինում կայանալիք China (Beijing) International Wine & Spirits Fairե խմիչքի ցուցահանդեսին։
Զարգացման հայկական գործակալությունը տեղեկացնում է, որ իրականացվում են նոյեմբերի 4-6ը կայանալիք ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական աշխատանքները:
Ցուցահանդեսին մասնակցում են հայկական 3 ընկերություններ՝ «Երևանի կոնյակի գործարան», ՓԲԸ–ն, «Շահնազարյան» գինու-կոնյակի տունը, «Երևանի Արարատ Կոնյակի-գինու-օղի կոմբինատ» ԲԲԸ–ն:
ՀՀ արտահանմանն ուղղված գինեգործության և կոնյակագործության զարգացման ռազմավարության շրջանակներում թիրախավորված է նաև չինական շուկան, և հայկական ապրանքները տվյալ շուկայում կներկայացվեն: Չինական կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել այդ ոլորտի ընկերություններին:
Հայաստանի և Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2011-ին կազմել է 421.5 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումը կազմել է 16262.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 405322.8 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում արտահանվում են հանքանյութեր: Ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է և ներառում է ապրանքների լայն տեսականի` այդ թվում, հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական եւ քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն: Հայաստանում ներկայում գրանցված է չինական կալիտալի մասնակցությամբ 41 ձեռնարկություն:--0-