Հայկական երկաթուղում 2012 թվականին շուրջ 12.5 մլրդ դրամ է ներդրվել. ՀԿԵ
09.04.2013,
12:38
Շուրջ 12.5 մլրդ դրամ է ներդրվել Հայաստանի երկաթուղիների անվտանգության համակարգերի արդիականացման ոլորտում 2012 թվականին, լրագրողներին հայտնեց «ՀԿԵ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. Շուրջ 12.5 մլրդ դրամ է ներդրվել Հայաստանի երկաթուղիների անվտանգության համակարգերի արդիականացման ոլորտում 2012 թվականին, լրագրողներին հայտնեց «ՀԿԵ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
«Հիմնական փուլերը, որոնք մենք իրականացրել ենք նախորդ տարի, ուղղված են եղել ենթակառուցվածքի օբյեկտների անվտանգության էլ ավելի մեծ երաշխիքների վերականգնմանը և ձևավորմանը»,– ասաց Ռեբեցը։
Նա նշեց, որ ՀԿԵ–ի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկը անվտանգության հարյուրտոկոսանոց երաշխիքին հասնելու համար ենթակառուցվածքների զարգացման ուժեղացման հետ կապված աշխատանքների շարունակությունն է, ինչպես նաև գնացքների կառավարման համակարգերի կազմակերպումը։
Խոսելով նախորդ տարի իրականացված ծրագրերի մասին` Ռեբեցը նաև հայտնեց երեք նոր երկաթուղային կամուրջների կառուցման ավարտի մասին։ Դրանցից մեկի շինարարությունը շարունակվում էր գրեթե երեք տարի։
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ–ի հարյուրտոկոսանոց դուստր ընկերությունը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով։--0