Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+26

Հայկական խորհրդարանը վավերացրել է Քուվեյթի հետ օդային հաղորդակցություն հաստատելու մասին համաձայնագիրը

07.02.2013, 16:56
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի նիստում վավերացրել է Քուվեյթի հետ օդային հաղորդակցություն հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը։
Հայկական խորհրդարանը վավերացրել է Քուվեյթի հետ օդային հաղորդակցություն հաստատելու մասին համաձայնագիրը
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի նիստում վավերացրել է Քուվեյթի հետ օդային հաղորդակցություն հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը։

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանի խոսքով` համաձայնագիրն իրավական բազա է ձևավորում ինչպես Քուվեյթից Հայաստան, այնպես էլ Հայաստանից Քուվեյթ չվերթերի իրականացման համար։

Մովսիսյանը հայտնեց նաև, որ երկու երկրների բանակցություններն ազգային փոխադրողներ «Արմավիա»–ի և «Kuwait Airways»–ի միջև ընթանում են արդեն ավելի քան երկու տարի, սակայն համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։

ՔԱԳՎ պետը նշեց, որ խնդիրն այն է, որ Քուվեյթի ազգային ավիափոխադրողը ցանկություն է հայտնել չվերթեր իրականացնել ոչ միայն Հայաստան, այլ նաև Երևանից 10-12 այլ ուղղություններով, մասնավորապես, դեպի Ռուսաստան, Ուկրաինա, Թուրքիա, Սիրիա, Լիբանան, Իրան։

«Սակայն այստեղ առաջանում է Հայաստանի ազգային ավիափոխադրողի շահերի պաշտպանության հարցը։ Մենք համաձայնեցինք «Kuwait Airways»–ին չվերթեր իրականացնելու իրավունք տալ միայն մի քանի ուղղություններով, և առայժմ քուվեյթյան կողմից պատասխան չենք ստացել»,– ավելացրեց նա։ -0-