«Հայկական պանիր» ընկերության գործունեությունը փաստացի սառեցված է. Պանիր արտադրողների միություն
12.11.2012,
15:06
/. «Հայկական պանիր» ընկերությունն այսօրվա դրությամբ փաստացիորեն չի գործում, երկուշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հայկական պանիր» ընկերությունն այսօրվա դրությամբ փաստացիորեն չի գործում, երկուշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց Պանիր արտադրողների միության նախագահ Արմեն Գիգոյանը:
«Մի քանի տարի առաջ կառավարությունը հայտարարեց պանրի արտադրության ոլորտին առավել շատ ուշադրություն հատկացնելու մտադրության մասին, վարչապետն ինքն այդ գործը ստանձնեց, հիմնվեց «Հայկական պանիր» ընկերությունը, և մենք բոլորս ոգևորված էինք: Սակայն երկու երեք նախաձեռնություններից հետո դրա գործունեությունը փաստացիորեն սառեցվեց, քանի որ չստացվեց խոստացված ֆինանսավորումը: Դա հերթական նախաձեռնություններից էր, որն իր հետևում ոչ մի հիմք չուներ»,- ասաց Գիգոյանը:
«Հայկական պանիր» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2010թ.-ի սկզբին պետության կողմից՝ ի դեմ Զարգացման հայկական գործակալության և Պանիր արտադրողների միության: «Հայկական պանիր» ընկերությունը ստեղծվել է «Հայկական պանիր» ընդհանուր ապրանքանիշի ներքո տարբեր տեղական ընկերությունների արտադրած արտադրանքի արտահանման ծավալների աճի ապահովման համար:
Ըստ Գիգոյանի՝ պանրի արտադրությունը Հայաստանի տնտեսության համար կարևորագույն ոլորտ է, սակայն երկրի կառավարությունը պատշաճ ուշադրություն չի հատկացնում դրան:
«Հայաստանը եզակի աշխարհագրական առանձնահատկություններ ունի պանրի արտադրության համար: Պանիրը և կաթնամթերքն ընդհանուր առմամբ կարող են Հայաստանի համար «սպիտակ ոսկի» դառնալ: Եթե մենք պատշաճ մակարդակի բարձրացնենք պանրի արտադրությունը, ապա մեզ հետ կարող են մրցակցել միայն Ալպերն ու Ալթայը»,- ավելացրեց Գիգոյանը:
Հայաստանն ավելի քան 25 տեսակի պանիր արտադրող երկիրն է: Տարեկան հանրապետությունում արտադրվում է մոտ 17 հազար տոննա պանիր: Միաժամանակ պանիրներից շատերը, ինչպիես՝ «Լոռին», «Չանախը», «Մոթալը», «Չեչիլը», «Եղեգնաձորը», բացառապես հայկական տեսակներ են:
Ըստ Պանիր արտադրողների միության տվյալների՝ ներկա պահին Հայաստանում գործում է պանրի արտադրությամբ զբաղվող շուրջ 70 ձեռնարկություն: -0-