Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

«Հայփոստ»-ը համալրել է իր ավտոտնտեսությունը ևս 25 ժամանակակից ավտոտրանսպորտային միջոցներով

23.04.2013, 19:13
«Հայփոստ»-ը համալրել է իր ավտոտնտեսությունը ևս 25  Renault Logan, Daewoo Matiz և Daewoo Damas մակնիշի նոր ավտոտրանսպորտային միջոցներով։
«Հայփոստ»-ը համալրել է իր ավտոտնտեսությունը ևս 25 ժամանակակից ավտոտրանսպորտային միջոցներով
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հայփոստ»-ը համալրել է իր ավտոտնտեսությունը ևս 25  Renault Logan, Daewoo Matiz և Daewoo Damas մակնիշի նոր ավտոտրանսպորտային միջոցներով։

«Ավտոտնտեսության ընդլայնումն ու արդիականացումն ուղղված են բարձրորակ ծառայությունների ապահովմանը թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում»,– նոր ավտոմեքենաների շնորհանդեսի ժամանակ ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը։

Haypost Trust Management B.V. (ընկերության վստահելի կառավարիչ) գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանն իր հերթին տեղեկացրել է, որ ավտոտնտեսությունը համալրումը թույլ կտա ընկերությանն ավելացնել Արարատ, Արմավիր և Գեղարքունիք մարզերի երթուղիները 70 տոկոսով, ինչն իր հերթին զգալիորեն կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը:

Ըստ Գեչիջյանի` ավտոմեքենաները ձեռք բերելուն 380 հազար դոլար է ուղղվել։

Տեղեկացնելով, որ «Հայփոստի» ավտոտնտեսությունն այսօրվա դրությամբ բաղկացած է 126 ավտոմեքենայից, Գեչիջյանն ավելացրել է, որ ընկերությունը կշարունակի իր տրանսպորտային միջոցների համալրումը` այն հասցնելով մինչև 200 միավորի։

Գեչիջյանը նշել է նաև, որ տվյալ պահին «Հայփոստը» Հայաստանի ամբողջ տարածքում փոստային բաժանմունքների արդիականացման ծրագիր է իրականացնում։ «Տարեկան մենք արդիականացնում ենք շուրջ 50, իսկ այս տարի նախատեսում են վերանորոգել ևս 60 բաժանմունք»,– նշել է նա։

«Հայփոստ» ՓԲԸ–ն Հայաստանի ազգային փոստային օպերատորն է և գործում է Հայաստանի տարածքում գտնվող  900 փոստային բաժանմունքների միջոցով։ –0–