Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
0

«Հայփոստ» ընկերության արդիականացված ևս երկու բաժանմունք է բացվել Գյումրիում

22.10.2012, 19:16
Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ-ի Գյումրիի թիվ 4 և թիվ 8 ամբողջությամբ արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը:
«Հայփոստ» ընկերության արդիականացված ևս երկու բաժանմունք է բացվել Գյումրիում
ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ-ի Գյումրիի թիվ 4 և թիվ 8 ամբողջությամբ արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը:

Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, վերաբացման արարողությանը մասնակցում էին  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը,Գյումրիի Քաղաքապետ Սամվել Բալասանյանը,  «Հայփոստե-ի հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայփոստ ՓԲԸ ղեկավարությունը և աշխատակիցներ, Գյումրիի բնակիչներ:

Հաղորդագրության մեջ նշված է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթը 2012թ. –ին շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր ստանդարտներին համապատասխանեցնել 50 փոստային բաժանմունք և մասնաճյուղ: 15 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւևանում, 35-ը`մարզերում: «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում Հայփոստ-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:

Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել և նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ եւ սարքավորում: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

Նոր ենթակառույցների և սարքավորման կիրառումն այսուհետ ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա Գյումրիի բնակիչներին:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` Հայփոստը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:--0-