«Հայփոստ» ՓԲԸ մասնաճյուղն է բացվել Սևան քաղաքում
26.07.2013,
13:47
«Հայ փոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղը և արդիականացված փոստային բաժանմունքն են նախօրեին բացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Հայ փոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղը և արդիականացված փոստային բաժանմունքն են նախօրեին բացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:
Նոր փոստային բաժանմունքն ամբողջովին նորոգվել և համապատասխանացվել է նոր ապրանքանիշին, արդիականացվել են ենթակառուցվածքները, նոր ժամանակակից համակարգիչներ և սարքավորում է տեղադրվել: Այն զինվել է անվտանգության ժամանակակից համակարգերով, ձայնագրող սարքերով: Մասնաճյուղում և փոստային բաժանմունքում աշխատում է մոտ 50 աշխատակից:
Նորացված բաժանմունքում ծառայությունները կմատուցվեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասային գրասենյակի հետ առցանց կապի օգնությամբ, ինչը թույլ է տալիս առավել արագ և արդյունավետորեն բնակիչներին փոստային, ֆինանսական և առևտրային ծառայություններ տրամադրել:
Ինչպես նշեց Haypost Trust Management B.V. (ընկերության հավատարմագրային կառավարիչ) գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայ փոստ» ՓԲԸ-ի Սևանի մասնաճյուղի ավտոպարկը համալրվել է Renault և Daewoo վեց նոր ավտոմեքենաներով, որոնք զինված են GPS համակարգով, ինչը կնպաստի բնագավառի սպասարկման որակի բարելավմանը` 40 տոկոսով բարձրացնելով Գեղարքունիքի մարզի փոստի բաշխման օպերատիվությունը:
Նա ավելացրեց նաև, որ «Հայ փոստը» Հայաստանի ամբողջ տարածքում փոստային բաժանմունքների արդիականացման ծրագիր է իրականացնում և ընդհանուր առմամբ մինչև ընթացիկ տարեվերջ նախատեսված է Հանրապետության մոտ 60 փոստային բաժանմունքների արդիականացում, որից 8-ը` Երևանում, իսկ 52-ը` մարզերում:
««Հայ փոստի» բաժանմունքի հաջորդ բացումը նախատեսված է Արարատ մարզի Արտաշատ քաղաքում, ինչպես նաև Սպիտակ քաղաքում, որը մեզ համար Լոռու մարզի կենտրոնը կդառնա»,- լրագրողներին ասաց Գեչիջյանը:
Սևանի «Հայփոստ» փոստային բաժանմունքի բացման շրջանակներում նաև տեղի է ունեցել «Փոստմարկետ» չորրորդ կատալոգի շնորհանդեսը, որը ներկայացնում է «Հայփոստի» 27 գործընկեր ընկերությունների 1777 ապրանքատեսակներ: Փոստի հաճախորդները կարող են «Հայփոստ» ցանկացած բաժանմունքից կատալոգի ապրանքներ պատվիրել:
«Նոր կատալոգում հատուկ տեղ է զբաղեցնում գրքերի վաճառքը, որոնք հասանելի գներով կներկայացվեն «Հայփոստի» հաճախորդներին»,- ասաց Գեչիջյանը:
«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի ազգային փոստային օպերատորն է և գործում է Հայաստանի տարածքում գտնվող 900 փոստային բաժանմունքների միջոցով: -0-