Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

«Հայփոստ» ՓԲԸ–ի արդիականացված բաժանմունքներն են բացվել Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջաններում

15.03.2013, 18:59
Այսօր տեղի է ունեցել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի` Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջանների արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Հայփոստ» ՓԲԸ–ի արդիականացված բաժանմունքներն են բացվել Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջաններում
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /ԱՌԿԱ/. Այսօր տեղի է ունեցել «ՀայՓոստ» ՓԲԸ-ի` Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջանների արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` հետնամասը, ամբողջովին վերանորոգված է: Փոստային բաժանմունքներն ամբողջովին կահավորված և ձևավորված են` համաձայն «ՀայՓոստ»-ի նոր կերպարի: Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել և նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:

Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն
ծառայություններ մատուցել բնակիչներին:

«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի ազգային փոստային օպերատորն է և գործում է Հայսատանի տարածքում գտնվող 900 բաժանմունքների միջոցով։ -0-