Հայաստանի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ–ն կմասնավորեցվի
27.05.2015,
15:48
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց հավատարմագրային կառավարման հանձնված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնելու նախագծին:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց հավատարմագրային կառավարման հանձնված «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը մասնավորեցնելու նախագծին:
Ինչպես հայտնեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, համապատասխան օրենսդրական փոփոխությունները կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը։
Նրա խոսքով` ընկերության մասնավորեցումը թույլ կտա զարգացնել փոստային կապի ոլորտը` նոր ներդրումների իրականացման, տեխնոլոգիաների արդիականացման և տեխնիկայի ներդրման, ֆիզիկական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ծրագրեր իրականացնելու հաշվին։
«Հավելյալ ներդրումների ներգրավումը փոստային կապի օպերատորին թույլ կտա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման միջոցով փոստային, ֆինանսական և մանրածախ ծառայություններ մատուցել բնակչությանը»,– ասաց Սահակյանը։
Ընկերության մասնավորեցումը ենթադրում է ներդրումների իրականացում, որի արդյունքում կապահովվի «Հայփոստ» ՓԲԸ-ի ֆիզիկական ենթակառուցվածքների արդիականացումը, կնորոգվեն շուրջ 250 փոստային բաժանմունքները: Հայաստանում գրանցված բոլոր 750 հազար հասցեներում կտեղադրվեն փոստարկղեր, ընկերությունում կներդրվեն ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներ, կարդիականացվեն և կբազմազանեցվեն փոստային ծառայությունները, կխթանվի միջազգային էլեկտրոնային առևտուրը։
«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Ներկայում «Հայփոստ» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում:
2006թ.–ին նոյեմբերի 30-ին «ՀայՓոստի» հավատարմագրային կառավարման պատասխանատվությունը ստանձնել է «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն: Հավատարմագրային կառավարչի նպատակը ՀայՓոստի գործունեությունն առավել թափանցիկ, արդյունավետ, առևտրային և իր հաճախորդներին հաշվետու դարձնելն է` ինչպես Հայաստանում, այնպես և երկրի սահմաններից դուրս:
Այս պահին ընկերությունը Հայաստանի տարածքում գործող 885 փոստային բաժանմունքների միջոցով ավելի քան 7500 հասցե է սպասարկում։
«Հայփոստի» միակ ներդրողն այս պահին ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն է։
2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերությունում շուրջ 3 հազար աշխատակից է գրանցված։ Ընկերության կանոնադիր կապիտալը 521 դրամ է կազմում: (1 դոլարը`479,9 դրամ)-0-