Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

ՀայՌուսգազարդը 2012թ.–ի արդյունքում կրած 64,9 մլրդ դրամի չափով վնասի պատճառով շահաբաժիններ չի վճարի

01.07.2013, 14:51
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետերերի ընդհանուր ժողովի ընթացքում որոշում է ընդունվել շահաբաժինները բաժնետոմսերի դիմաց չվճարել և չբաշխել՝ հաշվի առնելով ընկերության կողմից 2012թ. ընթացքում կրած վնասը՝ 64,9 մլրդ դրամ չափով, տեղեկացվում է ընկերության կայքում։
ՀայՌուսգազարդը 2012թ.–ի արդյունքում կրած 64,9 մլրդ դրամի չափով վնասի պատճառով շահաբաժիններ չի վճարի
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետերերի ընդհանուր ժողովի ընթացքում որոշում է ընդունվել շահաբաժինները բաժնետոմսերի դիմաց չվճարել և չբաշխել՝ հաշվի առնելով ընկերության կողմից 2012թ. ընթացքում կրած վնասը՝ 64,9 մլրդ դրամ չափով, տեղեկացվում է ընկերության կայքում։

Հունիսի 30–ին տեղի ունեցած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը հաստատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2012թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը՝ հաշվի առնելով Ընկերության Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը:
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ընտրվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհուրդ։ «Ժողովի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային մի շարք այլ հարցեր»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Նույն օրը տեղի է ունեցել նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Ընկերության Տնօրենների Խորհրդի նախագահ է վերընտրվել Վալերի Գոլուբեւը, Տնօրենների Խորհրդի նախագահի տեղակալ՝ Արմեն Մովսիսյանը, Տնօրենների Խորհրդի քարտուղար՝ Վահե Ստեփանյանը:

«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության  կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ --0—