ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կաշխատի «Հայկական գինիներ» ապրանքանիշի առաջխաղացման ուղղությամբ
02.10.2012,
17:47
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կաշխատի «Հայկական գինիներ» ապրանքանիշի առաջխաղացման ուղղությամբ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ Հայկ Միրզոյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կաշխատի «Հայկական գինիներ» ապրանքանիշի առաջխաղացման ուղղությամբ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական քաղաքականության բաժնի պետ Հայկ Միրզոյանը։
«Որոշակի չափանիշների համապատասխանող գինիները կներառվեն այդ ապրանքանիշում, և պետությունը բազմակողմանի օգնություն կցուցաբերի արտահանման գործում։ Այդ ապրանքանիշի տակ հանդես կգան այն ընկերությունները, որոնք կհապատասխանեն որակի որոշակի չափանիշների»,– ասաց Միրզոյանը։
Ըստ նրա` նախարարությունը խնդիր է դրել ապրանքանիշի շրջանակներում միջին գնային կատեգորիայում բավականին բարձրորակ գինիների արտահանում կազմակերպել։
Միաժամանակ բաժնի պետը նշեց, որ «ապրանքանիշային» գինու արտադրությունում կօգտագործվեն ինչպես խաղողի հայկական տեսակները, այնպես էլ` ներմուծված։ Միաժամանակ նա ավելացրեց, որ ենթադրվում է ստացված արտադրանքի որակը վերահսկելու մասնագիտացված լաբորատորիայի ստեղծումը։
«Արենի գինու փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանն իր հերթին նշեց, որ այսօր Հայաստանում առկա է ոչ այնքան խաղողի տեսակների որակի, որքան խաղողի որակյալ վերամշակման հարցը։
«Մենք շատ բարձրորակ խաղող ունենք, սակայն հաճախ որակը հատկապես կորչում է վերամշակման ընթացքում։ Այդ պատճառով մենք պետք է արդիականացնենք այդ ոլորտը»,– պարզաբանեց Մանուկյանը։
Ինչպես կարծում են հայ փորձագետները, հայկական գինին ներուժ ունի միջազգային շուկա դուրս գալու համար։ Այսպես, ըստ Միության ղեկավար Ավագ Հարությունյանի` հայկական գինու ապրանքանիշի ստեղծման պետական ծրագրի հիմքում պետք է ընկնի պատմական փաստարկը, պետք է «լեգենդի թաղանթ» ստեղծվի։
Այդ կապակցությամբ նա կարևորեց Հայաստանի հարավ–արևելյան հատվածում գտնվող «Արենի–1» քարանձավային համալիրում գինեգործության հին վկայությունների գտածոների օգտագործումը, որոնք արդեն ավելի քան վեց հազար տարեկան են` հայկական գինու վարկանիշի առաջխաղացման համար։
Ներկա պահին Հայաստանում գործում է շուրջ 20 փոքր և միջին գինեգործական ընկերություն։ Հայաստանում գինեգործությամբ է զբաղվում 40 հազար ֆերմեր, ընդ որում խաղողի 90 տոկոսը բաժին է հասնում կոնյակի արտադրությանը և ընդամենը 10 տոկոսը` գինու։
2011թ.–ին Հայաստանում 5.6 մլն լիտր գինի է արտադրվել, ընդ որում արտադրված արտադրանքի 12.5 տոկոսն արտահանվել է։ Հայաստանում գինու արտադրանքի արտադրությունը 2012թ.–ի առաջին կիսամյակում աճել է 11.8 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 1.68 մլրդ դրամ։ --0--