Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-12

ՀՀ հանրային խորհուրդը քննարկում կանցկացնի «Արմավիայի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

03.04.2013, 13:26
Չորեքշաբթի  Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուների հետ հանդիպման ժամանակ ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է լայն քննարկում անցկացնել ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է Հանրային խորհրդի մամուլի ծառայությունը։  
ՀՀ հանրային խորհուրդը քննարկում կանցկացնի «Արմավիայի» շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի  Հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության օդաչուների հետ հանդիպման ժամանակ ՀՀ հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է լայն քննարկում անցկացնել ընկերության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է Հանրային խորհրդի մամուլի ծառայությունը։ 

«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել էր ապրիլի 1–ից թռիչքների դադարեցման և սնանկացման ընթացակարգի մեկնարկի մասին։

Հաղորդագրության համաձայն` քննարկման ընթացքում անդրադարձ կլինի նաև հայ օդաչուների խնդիրների և ընդհանրապես Հայաստանի  
քաղավիացիայի ապագայի վերաբերյալ հարցերին։

Հանդիպման ընթացքում օդաչուները ՀԽ նախագահին են ներկայացրել իրենց մտահոգությունը  «Արմավիա»-ի ներկա իրավիճակի վերաբերյալ, քննարկել դրա հետևանքները  օդաչուների հետագա գործունեության վրա:–0–