ՀՀ իշխանությունները մտադիր են կազմակերպել ԶՊՄԿ–ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրություն․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի իշխանությունների ռազմավարական նպատակներից մեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորության կազմակերպումն է, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։
Նրա խոսքով, ՀՀ քաղաքացիները կկարողանան իրենց խնայողություններն ուղղել բաժնետոմսերի ձեռք բերմանն ու ժառանգություն թողնել իրենց երեխաներին կամ օգտագործել։
«Ուզում եմ փաստել, որ դա պետք է դառնա մեր վերջնակետերից և արդյունքներից մեկը», – ասաց Փաշինյանը։
2024թ․–ի դեկտեմբերին նա հայտնել էր, որ մտադրություն կա IPO ներկայացնել ԶՊՄԿ–ում ՀՀ կառավարության բաժնետոմսերը։
ԶՊՄԿ–ի մասին
ԶՊՄԿ-ն գտնվում է Սյունիքի մարզում՝ Հայաստանի հարավում, սահմանակից է Իրանին և Ադրբեջանին։ Կոմբինատը, որը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկն է, շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Կոմբինատի հանքաքարով ապահովվածությոնը կազմում է մոտ150 տարի։ ԶՊՄԿ–ն ավանդաբար գլխավորում է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը։