Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+8

ՀՀ ՏՄՊՊՀ–ն կուսումնասիրի «Արմավիայի» հետ կապված խնդիրների պատճառով ավիատոմսերի թանկացման պատճառները

08.04.2013, 15:27
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հետազոտություն կանցկացնի` «Արմավիա» ավիաընկերության սնանկացման ընթացակարգին հաջորդող ավիատոմսերի թանկացման պատճառները բացահայտելու նպատակով, հայտնեց ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը։

ՀՀ ՏՄՊՊՀ–ն կուսումնասիրի «Արմավիայի» հետ կապված խնդիրների պատճառով ավիատոմսերի թանկացման պատճառները
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հետազոտություն կանցկացնի` «Արմավիա» ավիաընկերության սնանկացման ընթացակարգին հաջորդող ավիատոմսերի թանկացման պատճառները բացահայտելու նպատակով, հայտնեց ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը։

«Ես ԶԼՄ–ներից ստացած որոշ տեղեկություն ունեմ, որ մի շարք ավիաընկերություններ փոխում են տոմսերի գները։ Այսօր առավոտյան ես հանձնարարեցի համապատասխան աշխատանքներ տանել այդ ուղղությամբ»,– երկուշաբթի խորհրդարանի նիստի ընթացքում ասաց Շաբոյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ ներկա պահին ՏՄՊՊՀ–ն Համաշխարհային բանկի հետ համատեղ հետազոտություն է անցկացնում մրցակցության խնդիրների վերաբերյալ։

«Մենք փորձագետներ հրավիրեցինք, ովքեր ներկա պահին հետազոտություն են անցկացնում։ Հայտնաբերված խնդիրները մենք կներկայացնենք  կառավարությանը»,– ավելացրեց նա։

ՀՀ խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանն իր հերթին ՏՄՊՊՀ ղեկավարին կոչ արեց անպայման միջոցներ ձեռնարկել ավիատոմսերի գների բարձրացման հետ կապված։

«Դրանք պարզապես ԶԼՄ–ների հրապարակումներ չեն, այլ իրական փաստեր, տոմսերի գները բարձրացել են։ Մենք համեմատեցինք «Տրանսավիա Սիբիրի» և «Աերոֆլոտի» գների հետ։ Պարզվեց, որ «Աերոֆլոտի» գները կրկնակի թանկացել են»,– հայտնեց Աբրահամայնը։ –0–