ՀՀ–ում ԱԶԲ ներկայացուցչության ղեկավարը գնահատել է հայկական տնտեսության վրա Թրամփի մաքսատուրքերի ազդեցությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայկական մշտական ներկայացուցչության տնօրեն Դոն Լամբերտը գնահատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրած մաքսատուրքերի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։
«Մենք իրականացրել ենք Հայաստանի վրա մաքսատուրքերի ազդեցության նախնական վերլուծություն։ Ինչ վերաբերում է ուղիղ ազդեցությանը, ԱԶԲ–ն կարծում է, որ այն կլինի սահմանափակ երկու պատճառով։ Առաջինը, պատմականորեն ԱՄՆ–ի հետ Հայաստանի առևտրի ծավալը մեծ չէ՝ ընդհանուր ապրանքաշրջանառության համեմատ։ ԱՄՆ–ն Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը չէ», – ասաց Լամբերտը «Ասիայի զարգացման հեռանկարներ – 2025» ԱԶԲ-ի ապրիլյան զեկույցի (Asian Development Outlook) շնորհանդեսի ժամանակ։
Երկրորդը, նա նշեց, որ Հայաստանի համար մաքսատուրքը կազմում է 10%, ինչը չի կարելի համեմատել այլ երկրների նկատմամբ ներդրված մաքսատուրքերի հետ։
«Ինչ վերաբերում է անուղղակի ազեցությանը, ապա այն չափազանց դժվար է հաշվարկել։ Այդ մաքսատուրքերը կանդրադառնան Հայաստանի այնքան մեծ թվով հիմնական առևտրային գործընկերներին, որ դժվար է գնահատել ազդեցությունը արտաքին տնտեսական միջավայրի վրա», – ասաց Լամբերտը։
Նա նշեց, որ, խոսքը, մասնավորապես, Եվրոպայի տնտեսության վրա մաքսատուրքերի ազդեցության մասին է, ինչը կազդի Հայաստանի վրա։