Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

«ՀԿԵ» ՓԲԸ–ն պարզաբանումներ է տալիս «Հրազդան» կայարանի աշխատողների մի մասի ակցիայի կապակցությամբ

26.09.2013, 19:15
«ՀԿԵ» ՓԲԸ–ն հինգշաբթի հանդես է եկել պարզաբանումներով` «Հրազդան» կայանի աշխատակիցների մի մասի ակցիայի վերաբերյալ։

«ՀԿԵ» ՓԲԸ–ն պարզաբանումներ է տալիս «Հրազդան» կայարանի աշխատողների մի  մասի ակցիայի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՀԿԵ» ՓԲԸ–ն հինգշաբթի հանդես է եկել պարզաբանումներով` «Հրազդան» կայանի աշխատակիցների մի մասի ակցիայի վերաբերյալ։

«Սեպտեմբերի 26–ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Հրազդան» կայարանի աշխատակիցների մի մասի կողմից նախաձեռնած ակցիայի կապակցությամբ հայտնում ենք, որ այս միջադեպի առիթ էր հանդիսացել կայարանապետ Ա. Ստեփանյանի գործողությունները, ում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով առաջարկվել է այլ պաշտոնի տեղափոխել»,– ասվում է հաղորդման մեջ։

Սեպտեմբերի 1-ին ժամը 15:00-ին «Հրազդան» կայարանում տեղի էր ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար: Կայարանի հերթապահ Ա.Խաչատրյանը, լքելով իր աշխատատեղն, իր գործընկեր Ս.Սիրունյանի հետ կայարանամերձ հրապարակում որոշել էր ստուգել անձնական ավտոմեքենայի արգելակները: Արդյունքում, ղեկին գտնվող Ս.Սիրունյանը վրաերթի ենթարկեց Ա.Խաչատրյանին, ով ընկնելով  գլխի վնասվածք էր ստացել և մահացել:

«Այս միջադեպի հետ կապված իրականացված ստուգումների արդյունքում կայարանում բացահայտվել էր աշխատանքի պաշտպանության և անվտանգության նորմերի ոչ բավարար մակարդակ: Բացահայտվեց նաև, որ կայարանի պետը չէր իրականացնում իր աշխատանքային պարտականությունները:

Սակայն հաշվի առնելով կայարանապետ Ստեփանյանի երկարամյա աշխատանքը երկաթուղային համակարգում՝ նրան առաջարկվել է անցնել այլ աշխատանքի»,– ասվում է հաղորդագրությունում։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն հարկ է համարում պարզաբանել, որ.
1.Աշխատանքի պաշտպանության և անվտանգության նորմերի խախտումները և Ստեփանյանի կողմից իր աշխատանքային պարտականությունների չկատարումն արձանագրված են միջադեպի պատճառների ուսումնասիրության համար ստեղծված հատուկ հանձնաժողովի կողմից: Կայարանապետին զբաղեցրած պաշտոնից տեղափոխվելու առաջարկը պայմանավորված է սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած միջադեպով, որի պատճառով կարգապահական պատասխանատության ենթարկվեց ոչ միայն Ստեփանյանը, այլ նաև մի շարք այլ ղեկավարներ:

2. Աշխատավարձի բարձրացման հետ կապված հայտնում ենք, որ ՀԿԵ-ում միջին ամսական աշխատավարձը կազմում է 195 000 դրամ: Համամատության համար հիշեցնենք, որ Հայաստանում միջին աշխատավարձը 2013 թվականի օգոստոսին կազմել է 149 725 դրամ:

Բացի այդ, աշխատավարձի ծավալը ՀԿԵ-ում  պարբերաբար ինդեքսավորվում է: Օրինակ, 2013 թվականի օգոստոսին արձանագրվել է 11%-նոց աճ 2012-ի նույն ամսվա հետ համեմատ:

«Հրազդան» կայարանում միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 150 000 -180 000 դրամ (առանց հարկման):

Միևնույն ժամանակ Հրազդան-Կաքավաձոր-Մեղրաձոր միավորված կայարանի բեռնատար աշխատանքների ծավալները հունվարճօգոստոսին կազմեցին 1156 վագոն՝ 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված 1663 վագոնի դիմաց, որի մեջ Հրազդան կայարանի մասը կազմում է միայն 14,1%:  Իսկ աշխատավարձի 11%-նոց աճի պարագայում կայարանի աշխատանքը կրճատվել է 30%-ով:  

«Այսպիսով, կայարանի կողմնապահ աշխատողների կողմից այսօր ներկայացված պահանջները անհիմն են և ուղղված են միայն սեփական անձերի հանդեպ հետաքրքրություն առաջացնելուն»,– նշվում է հաղորդագրությունում։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--