«ՀԿԵ» ՓԲԸ-ում ամփոփվել են աշնանային զննման արդյունքները
03.11.2014,
11:07
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն աշնանային զննման արդյունքներն ամփոփել է հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն աշնանային զննման արդյունքներն ամփոփել է հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Անդրադառնալով երկաթուղու աշխատանքի ցուցանիշներին՝ Վիկտոր Ռեբեցը փաստեց, որ հոկտեմբերին փոխադրումների ծավալները կատարված են ամբողջությամբ, դրական միտումներ են արձանագրվել երկաթուղու որակական ցուցանիշների գծով, օրինակ՝ բարելավվել են լոկոմոտիվի միջին օրական վազքի, վագոնի արտադրողականության, ուղեմասային արագության, գնացքի միջին քաշի ցուցանիշները:
Ամփոփելով աշնանային զննումների արդյունքները՝ ընկերության գլխավոր տնօրենը թվարկել է մի շարք ձեռնարկություններ, որտեղ արձանագրվել էր տնտեսության և կադրերի պատրաստվածության գերազանց մակարդակ: Նման ձեռնարկությունների շարքում Վիկտոր Ռեբեցը նշել է Նարբանդ, Աղին և Թումանյան կայարանները, ընդգծելով, որ Թումանյան կայարանը ղեկավարում է ՀԿԵ-ում միակ կին-կայարանապետ Անուշ Հակոբյանը:
Ինչպես նշել է ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը, չնայած առկա հաջողություններին, աշնանային զննման ընթացքում արձանագրվել էին մի շարք թերություններ, որոնք պետք է վերացվեն ամենասեղմ ժամկետներում: Վիկտոր Ռեբեցի խոսքերով՝ այս թերությունների պատճառը ոչ թե կադրերի կամ նյութերի պակասն է, այլ ղեկավարների ոչ արդյունավետ աշխատանքը:
Խորհրդակցության շրջանակում իրենց զեկույցներն են ներկայացրել Երևանի, Գյումրու, Վանաձորի և Սևանի գծային-կայարանային միավորումների պետերը:
Աշնանային զննման արդյունքում հրամանագիր է պատրաստվել «ՀԿԵ» ՓԲԸ-ի՝ հաջողության հասած աշխատակիցների պարգևատրման, ինչպես նաև ծառայողական պարտականությունները ողջ ծավալով չկատարող աշխատակիցների նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման մասին:
«Աշնանային զննումն անցնում է երկաթուղում ամեն տարի: Անցկացվող միջոցառումների համակարգն ուղղված է երկաթուղու կայուն աշխատանքի ապահովմանն աշնանն ու ձմռանը: Հատուկ ուշադրության կենտրոնում են, մասնավորապես, ձնմաքրման սարքերի պատրաստման, վերանորոգման և մասնագետների նախապատրաստման հարցերը», - նշվում է հաղորդագրության մեջ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-