Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+8

ՀԿԵ–ն ապրիլին էլեկտրագնացքներով երթևեկության արտոնյալ պայմաններ է առաջարկում

26.03.2015, 16:43
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է, որ ապրիլի ընթացքում ներհանրապետական էլեկտրագնացքներում ուղևորներին տրամադրվելու են զեղչեր:
ՀԿԵ–ն ապրիլին էլեկտրագնացքներով երթևեկության արտոնյալ պայմաններ է առաջարկում
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարում է, որ ապրիլի ընթացքում ներհանրապետական էլեկտրագնացքներում ուղևորներին տրամադրվելու են զեղչեր:

ՀԿԵ ծառայություններից անվճար օգտվելու համար դպրոցների տնօրեններին կամ քաղաքապետերին, գյուղապետերին անհրաժեշտ է համապատասխան հայտով դիմել ՀԿԵ Ուղևորափոխադրումների տնօրինություն՝ mail@arway.am էլեկտրոնային հասցեով:

Այսպես, անվճար կլինեն դեպի Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցող աշակերտների և ուսանողների խմբերի համար:  

Իսկ ապրիլի 23 – 24 – ին դեպի Երևան և հակառակ ուղղությամբ գործող էլեկտրագնացքներում կկիրառվի 50% զեղչ՝ սգո միջոցառումներին մասնակիցների համար:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

«Դաշնային ուղևորային ընկերություն» բաժնետիրական ընկերությունը «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ դուստր ընկերությունն է, որը երկաթուղային տրանսպորտով հեռավոր ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ է իրականացնում։ Ընկերությունն ինքնուրույն տնտեսվարող գործունեություն է ծավալուն 2010 թ. ապրիլի 1-ից։ -0-