Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

ՀԿԵ աշխատակիցները ռուսաց լեզվի մասնագիտացված դասընթացների կմասնակցեն

01.04.2015, 17:32
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի աշխատակիցները ռուսաց լեզվի մասնագիտացված դասընթացների կմասնակցեն, չորեքշաբթի լրագրողներին ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
ՀԿԵ աշխատակիցները ռուսաց լեզվի մասնագիտացված դասընթացների կմասնակցեն
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի աշխատակիցները ռուսաց լեզվի մասնագիտացված դասընթացների կմասնակցեն, չորեքշաբթի լրագրողներին ասաց «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։

Ռուսաց լեզվի պարապմունքները կանցկացվեն ՀԿԵ և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի գործակցության շրջանակում ՀԿԵ ճանապարհային ուսուցման կենտրոնի հենքի վրա Ռուսաց լեզվի ռուսական ուսումնամեթոդական կենտրոնի մշակած ռուսաց լեզվի մասնագիտական ուսուցման ծրագրով։

Ռեբեցը նշեց, որ մասնագիտական դասընթացների ծրագրի իրագործման երկու տարիների ընթացքում ուսուցում են անցել ընկերության 89 աշխատակիցներ, բացի այդ, ծրագրին մասնակցել են ընկերության առողջարանային ճամբարներում հանգստացող 576 երեխաներ։

«Այսօր ծրագրին մասնակցելու համար գրանցվել են 123 աշխատակիցներ, ինչը վկայում է ծրագրի նկատմամբ հետաքրքրության աճի մասին, ինչը ռուսաց լեզվի գիտելիքներին ամբողջականություն, համակարգվածություն և մասնագիտական կողմնորոշման հնարավորություն կընձեռի»,– ասաց Ռեբեցը։

Նա միաժամանակ նշեց, որ ՀԿԵ աշխատակիցները դասընթացների շրջանակում կկարողանան ուսումնասիրել գործարար փաստաթղթաշրջանառությունը, ռուսաց լեզվով մասնագիտական բառապաշարը, ինչը հետագա մասնագիտական աճի հնարավորություն է տալիս։

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինն իր հերթին նշեց, որ դասընթացները թույլ կտան բարձրացնել ռուսաց լեզվին տիրապետելու ընդհանուր մակարդակը։

«Այս տարի ուսուցում անցնել ցանկացողների թվի աճին զուգընթաց ընդլայնվել է նաև դասընթացների անցկացման աշխարհագրությունը, դրանք կանցկացվեն Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սևանում և Վարդենիսում»,– ասաց Կալինինը։

Նա միաժամանակ նշեց, որ բացի բանավոր և գրավոր խոսքի ավանդական սկզբունքներից, դասընթացների մասնակիցները կկարողանան ծանոթանալ Ռուսաստանի մասին տեղեկությանը, հայ–ռուսական հարաբերություններին, այդ թվում` երկաթուղային կապերին, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին նվիրված փաստերին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունների, որպեսզի կարողանան գրագետ ռուսերեն խոսքի տիրապետել։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: -0-