Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+31

ՀԿԵ-ն և Դաշնային ուղևորային ընկերությունը Երևանում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

04.03.2015, 12:16
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և Դաշնային ուղևորային ընկերությունը (ԴՈՒԸ) չորեքշաբթի Երևանում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։
ՀԿԵ-ն և Դաշնային ուղևորային ընկերությունը Երևանում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և Դաշնային ուղևորային ընկերությունը (ԴՈՒԸ) չորեքշաբթի Երևանում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։

Համաձայնագիրը ստորագրել են ԴՈՒԸ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Նիկիտինը և ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։

«Ուղևորափոխադրումների կազմակերպման գործում էվոլյուցիայի գործընթացը և ժամանակակից մոտեցումների ներդրումը ՀԿԵ-ի համար արդիական թեմա է։ ԱՊՀ տարածքում ուղևորափոխադրումների առաջատար Դաշնային ուղևորային ընկերության փորձը փոխ առնելը և նրանից սովորելը նպատակահարմար է»,- ասաց Ռեբեցը փաստաթղթի ստորագրումից հետո։  

Նրա խոսքերով` ԴՈՒԸ ղեկավարների հետ խորհրդակցություններից և բանակցություններից հետո ուրվագծվել են համագործակցության հիմնական ուղղությունները։ Այդ համագործակցության արդյունքներից մեկը Հայաստանում գտնվելով` Ռուսաստանի տարածքում ցանկացած գնացքի տոմս ձեռք բերելու հնարավորությունն է։

«Մենք ցանկանում ենք առաջ շարժվել, զարգանալ և բարձրացնել մեր ծառայությունների մակարդակը և մեր ծառայությունների որակը։ Դա է համաձայնագրի ստորագրման նպատակը»,- ասաց Ռեբեցը։

Նա նշեց, որ համագործակցությունը լայնացնում է նաև աշխատակիցների համատեղ ուսուցման, պրակտիկա կազմակերպելու հնարավորությունը։

Նիկիտինն իր հերթին նշեց, որ համաձայնագիրը ստորագրվում է ուղևորափոխադրումների զարգացման, արտերկրում գործընկերների հետ կապերի ամրապնդման համար։  

«Նման համաձայնագրերն իրական տնտեսական արդյունք են տալիս։ Դրանց շնորհիվ մենք տարբեր գործիքներ ենք ներդնում` ուղղված ուղևորափոխադրումների կազմակերպման բարելավմանը, ուղևորների սպասարկման որակի բարձրացմանը, վաճառքի ցանցի մեծացմանը», - ասաց Նիկիտինը։   

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

«Դաշնային ուղևորային ընկերություն» բաժնետիրական ընկերությունը «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ դուստր ընկերությունն է, որը երկաթուղային տրանսպորտով հեռավոր ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ է իրականացնում։ Ընկերությունն ինքնուրույն տնտեսվարող գործունեություն է ծավալուն 2010 թ. ապրիլի 1-ից։ -0-