ՀԿԵ-ն մասնակցում է «Ռազմավարական գործընկերություն - 1520» X միջազգային երկաթուղային գործարար համաժողովի աշխատանքին
05.06.2015,
15:04
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցում է «Ռազմավարական գործընկերություն - 1520» միջազգային երկաթուղային գործարար համաժողովի աշխատանքին, որն այս տարի անցկացվում է հունիսի 3-5-ը Սոչիում, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցում է «Ռազմավարական գործընկերություն - 1520» միջազգային երկաթուղային գործարար համաժողովի աշխատանքին, որն այս տարի անցկացվում է հունիսի 3-5-ը Սոչիում, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:
«Ռազմավարական գործընկերություն - 1520»-ը երկաթուղային տրանսպորտի հարցերին նվիրված մասնագիտական միջազգային համաժողով է և երկաթուղային բիզնեսի ղեկավարների խոշորագույն հանդիպումը:
Համաժողովի գաղափարն է՝ երկաթուղային ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ մոտեցումների մշակումը բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների համաշխարհային շուկայում առաջատար դիրքեր զբաղեցնելու համար:
Համաժողովի նպատակն է երկաթուղային համակարգի արդյունավետ շահագործման համար անհրաժեշտ կարևորագույն որոշումների ընդունումը, մասնավորապես փոխադրումների գործընթացների օպտիմալացման, տրանսպորտային ենթակառուցվածքի արդիականացման, ներդրումների ներգրավման, ժամանակակից շարժակազմի արտադրման ոլորտներում:
Միջոցառմանը մասնակցում են 30 երկրներ ներկայացնող 1400 մասնագետներ՝ ԱՊՀ և Եվրամիության երկրների տրանսպորտային ոլորտի առաջատար ընկերությունների պատվիրակներ:
Համաժողովի շրջանակներում ստորագրվում են համագործակցության մասին խոշոր միջազգային համաձայնագրեր, երկաթուղային տեխնիկայի մատակարարման և սպասարկման մասին պայմանագրեր:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-