Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+10

ՀԿԵ պատվիրակությունը մասնակցում է Բաքվում ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի նիստին

21.10.2014, 13:47
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը՝ Ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի ղեկավարությամբ, մասնակցում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 61-րդ նիստին, որն անցնում է Բաքվում հոկտեմբերի 21-22-ին:
ՀԿԵ պատվիրակությունը մասնակցում է Բաքվում ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի նիստին
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ պատվիրակությունը՝ Ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի ղեկավարությամբ, մասնակցում է ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 61-րդ նիստին, որն անցնում է Բաքվում հոկտեմբերի 21-22-ին:

ՀԿԵ պատվիրակության մասնակցությունը համաձայնեցված է ՀՀ տրանսպորտի և կապի ու արտաքին գործերի նախարարությունների հետ:

Նիստին մասնակցում են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի երկաթուղային վարչությունների ղեկավարները, ասոցացված անդամների՝ Վրաստանի, Լատվիայի, Բուլղարիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները, ինչպես նաև Լիտվայի, Էստոնիայի և Իրանի պատվիրակները:

Նիստի ընթացքում մասնավորապես նախատեսվում է ամփոփել 2014 թ. երկաթուղիների աշխատանքի արդյունքները, քննարկել գնացքների 2015-2016 թթ. չվացուցակների նորմատիվները, 2015 թ. սակագնային քաղաքականությունը բեռնափոխադրումների ոլորտում:

ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի փետրվարի 14-ին՝ միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և գործունեության ընդհանուր սկզբունքների մշակման համար:

Խորհրդի անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը:

Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան ու Ֆինլանդիան կազմակերպության ասոցացված անդամներ են, իսկ Լիտվան և Էստոնիան կառույցի աշխատանքներին մասնակցում են պայմանագրերի հիման վրա:

Խորհրդի կազմում դիտորդի կարգավիճակ ունեն Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան և Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիները:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-