Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
449.14
RUB
4.9007
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 27, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայ ուսանողները Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում ծանոթացել են Հայաստանի երկաթուղու թանգարանի ցուցանմուշներին

27.09.2014, 15:58
Հայ ուսանողները շաբաթ օրն այցելել են Հայաստանի երկաթուղու թանգարան «Շրջադարձ հայացք 100 տարի անց» Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, որոնք սեպտեմբերի 27-28-ն անցկացվում են ՀՀ Մշակույթի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից և նվիրված են Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակին:
Հայ ուսանողները Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում ծանոթացել են Հայաստանի երկաթուղու թանգարանի ցուցանմուշներին
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ ուսանողները շաբաթ օրն այցելել են Հայաստանի երկաթուղու թանգարան «Շրջադարձ հայացք 100 տարի անց» Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, որոնք սեպտեմբերի 27-28-ն անցկացվում են ՀՀ Մշակույթի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից և նվիրված են Առաջին Համաշխարհային պատերազմի 100-ամյակին:

Միջոցառումների շրջանակներում ՀՀ Մշակույթի նախարարության կողմից ձևավորված խումբը շաբաթ օրը ծանոթացել է Երկաթուղու թանգարանի ցուցահանդեսին, որտեղ ներկայացված է Հայաստանի երկաթուղու զարգացման ամբողջ ճանապարհը՝ սկսած 1895 թվականի հուլիսի 5-ից, երբ Նիկոլայ II կայսրը ստորագրեց Թիֆլիս-Կարս երկաթուղու կառուցման մասին Բարձր անվանական հրամանագիրը:

Թանգարանում ներկայացված են Հայաստանի երկաթուղու կառուցման, զարգացման և գործունեության մասին պատմող փաստաթղթեր, արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր, երկաթուղային տեխնիկայի օրինակներ, պատմական գնացքների մակետներ մասնավորապես «Վարդան Զորավար» զրահագնացքը:

Ուսանողներն այցելել են նաև «Երևան» երկաթուղային կայարանում գործող ցուցահանդես, որը նվիրված է Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու (ԲԱՄ) 40-ամյակին: Ցուցահանդեսին ներկայացված է հայ երկաթուղայինների ավանդը ԲԱՄ-ի կառուցման գործում:

Իսկ թանգարանի այցելությունից հետո ակցիայի մասնակիցները էլեկտրագնացքով ուղևորվել են Գյումրի: Ուղևորության ժամանակ նրանց կներկայացվի երկաթուղային կայարանների պատմությունը և Առաջին համաշխարհային պատերազմում հայերի մասնակցության մասին տեսաֆիլմը:

Գյումրիում տուրի մասնակիցները կծանոթանան Երկաթուղային տեխնիկայի թանգարանի ցուցահանդեսին:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-