Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀԿԵ–ն ներկայացրել է արդիականացված ուսումնական վագոն` մեքենավարների որակավորումը բարձրացնելու համար

12.02.2015, 18:55
Հարավկովկասյան երկաթուղին ավարտել է Ուսուցանման ճանապարհային կենտրոնի ուսումնական վագոնի արդիականացումը, որն օգտագործվում է ՎԼ-10 էլեկտրաքարշերի մեքենավարների ուսուցանման և մասնագիտական ունակությունների բարձրացման համար:
ՀԿԵ–ն ներկայացրել է արդիականացված ուսումնական վագոն` մեքենավարների որակավորումը բարձրացնելու համար
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հարավկովկասյան երկաթուղին ավարտել է Ուսուցանման ճանապարհային կենտրոնի ուսումնական վագոնի արդիականացումը, որն օգտագործվում է ՎԼ-10 էլեկտրաքարշերի մեքենավարների ուսուցանման և մասնագիտական ունակությունների բարձրացման համար:

Ռուսական երկաթուղիների լոկոմոտիվային տնտեսության նախագծակոնստրուկտորական բյուրոյի (ԼՏՆԿԲ) և ՀԿԵ տեղեկատվահաշվարկային կենտրոնի մասնագետները կատարելագործել են վագոնի տեսահամակարգը, տեղադրել նոր, ժամանակակից համակարգչային տեխնիկա և պրոեկտորներ: Այդ ամենը թույլ է տվել առավելագույնս իրական պայմաններին մոտեցնել տեղանքի տեսապատկերումը, որն օգտագործվում է մեքենավարների ուսուցման համար։

Ուսումնական վագոնի ղեկավար և Ուսուցման ճանապարհային կենտրոնի ղեկավարի պաշտոնակատար Գալուստ Քոչարյանի խոսքով` ուսումնական կենտրոնի հիմնական աշխատանքը Հարավկովկասյան երկաթուղու աշխատողների հետ ուսումնական պարապմունքների անցկացումն է։

«Դրա համար մեր տնօրինության տակ բացի կենտրոնի տեխնիկական սարքավորումից, նաև ուսումնական վագոնն է, որը թույլ է տալիս պարապմունքներ անցկացնել մարզերում»,–ասաց Քոչարյանը։

Ըստ նրա` ուսումնական պարապմունքներն անցկացվում են ուղիների աշխատողների, շարժման կառավարման, մեքենավարների և նրանց օգնականների ու կապի աշխատողների հետ, ընդ որում` կանոնավոր կերպով։

Տվյալ ուսումնական վագոնը նախատեսված է մեքենավարների ուսուցման համար ВЛ-10 էլեկտրաքարշի կառավարման ձևերին, գործողություններին արտահաստիքային և վթարային իրավիճակներում, ուղու կոնկրետ հատվածի պայմաններին առավելագույնս մոտեցված իրավիճակին։

Սովորողի աշխատատեղը և էլեկտրաքարշի կառավարման վահանակը ստեղծում են իրական աշխատատեղի և էլեկտրաքարշի կառավարման վահանակի իմիտացիա։

Այսպիսով, «ՀԿԵ» ՓԲԸ–ն շարունակում է 2010 թվականին երկաթուղու աշխատողների ունակությունների և գիտելիքների կատարելագործման համար բացված Ուսուցանման ճանապարհային կենտրոնի արդիականացման ծրագիրը: Այստեղ աշխատողները մշակում և ամրապնդում են աշխատանքային հմտություններն ինչպես աշխատանքային, այնպես էլ ոչ ստանդարտ պայմաններում, փորձ են փոխանակում, անցկացվում են վարպետության մրցույթներ։

Կենտրոնը համալրված է անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ուսումնական գրականությամբ:

2014 թվականին ավարտվել էր կենտրոնի արդիականացման հերթական փուլը՝ բացվել էր նոր ուսումնական հրապարակը, արգելակման սարքավորումների նոր դասասենյակը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0–.