Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+9

ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 2012թ.-ի առաջին կիսամյակում աճել է 10,5%-ով

27.07.2012, 13:45
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-հունիսին կազմել է 1584,5 հազար տոննա, ինչը 10,5% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:
ՀԿԵ բեռնափոխադրումների ծավալը 2012թ.-ի առաջին կիսամյակում աճել է 10,5%-ով
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծավալը 2012 թվականի հունվար-հունիսին կազմել է 1584,5 հազար տոննա, ինչը 10,5% գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  կազմել է 216 հազար տոննա, ինչը 11,1% գերազանցում է 2011 թվականի հունվար-հունիս ամիսների ցուցանիշը:

Ներմուծման հաղորդակցությունում 2012 թ.-ի առաջին կիսամյակում փոխադրվել է 598,8 հազար տոննա բեռ, ինչը 2,6%-ով գերազանցում է 2011 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 769,7 հազար տոննա, ինչը 17,3%-ով գերազանցում է 2011 թ.ի հունվար-հունիսն ընկած ժամանակահատվածի ցուցանիշը:


Ընթացիկ տարվա հունվար-հունիսն ընկած ժամանակահատվածում 5,7%-ով ավելացել է նաև բեռնատար գնացքի միջին քաշը՝ 2012 թվականի առաջին կիսամյակում կազմելով 1432 տոննա՝ 2011 թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված 1355 տոննայի դիմաց:

Միայն 2012 թվականի հունիսի ընթացքում բեռնափոխադրումների ծավալն աճել է 18,7%-ով: Միայն մեկ ամսվա ընթացքում ՀԿԵ-ն փոխադրել է 340,8 հազ. տոննա բեռ, որից 120,5 հազ. տոննան՝ ներմուծման, 36,7 հազ. տոննան՝ արտահանման և 183,6 հազ. տոննան՝ տեղական հաղորդակցությունում:

«Ընկերությունն աստիճանաբար ավելացնում է գործունեության հիմնական ցուցանիշների, այդ թվում՝ նաև բեռնափոխադրումների ծավալները: Նման արդյունքներին հնարավոր է եղել հասնել բեռների արժեքում տրանսպորտային ծախսերի կրճատմանն ուղղված Ընկերության ճկուն սակագնային քաղաքականության, ենթակառուցվածքի արդիականացման և փոխադրման գործընթացի կատարելագործման շնորհիվ»,- ասվում է հաղորդագրությունում։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն է և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0—