Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

«ՀԿԵ» ընկերության պատվիրակությունը մասնակցեց մարտի 12-15 Պրահայում կայացած Բեռնափոխադրումների միջազգային երկաթուղային կոնֆերանսին

19.03.2013, 10:26
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի պատվիրակությունը՝ ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, մասնակցեց մարտի 12-15 Պրահայում կայացած Բեռնափոխադրումների 4-րդ միջազգային երկաթուղային կոնֆերանսի աշխատանքներին:
«ՀԿԵ» ընկերության պատվիրակությունը մասնակցեց մարտի 12-15 Պրահայում կայացած Բեռնափոխադրումների միջազգային երկաթուղային կոնֆերանսին
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի պատվիրակությունը՝ ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, մասնակցեց մարտի 12-15 Պրահայում կայացած Բեռնափոխադրումների 4-րդ միջազգային երկաթուղային կոնֆերանսի աշխատանքներին:

Միջոցառումը նվիրված էր եվրասիական երկաթուղային բեռնատար բիզնեսի զարգացմանը և կազմակերպվել էր Երկաթուղիների միջազգային խորհրդի, Երկաթուղիների համագործակցության կազմակերպության, Երկաթուղային տեխնիկայի արտադրողների եվրոպական ընկերակցության և Երկաթուղային տեխնիկայի և ենթակառուցվածքի եվրոպական միության մասնակցությամբ:

Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցեցին նաև Երկաթուղիների միջազգային խորհրդի նախագահ, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը, խորհրդի գլխավոր տնօրեն Ժան-Պիեր Լուբինուն, Եվրոպական երկաթուղային արդյունաբերության միության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Սիտրոյենը և Երկաթուղային տեխնիկայի և ենթակառուցվածքի եվրոպական միության գործադիր տնօրեն Լիբոր Լոխմանը:

Կոնֆերանսի շրջանակներում կայացել է նաև Եվրասիական երկաթուղային համաժողովը, որի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են երկաթուղիների դերը եվրասիական տրանսպորտային համակարգի զարգացման գործում:

«ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը կոնֆերանսի ժամանակ հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի երկաթուղային համակարգի առկա հնարավորությունները և զարգացման հեռանկարները, տարանցիկ առավելությունները, ՀԿԵ-ի՝ որպես երկաթուղային ազգային փոխադրողի նպատակներն ու խնդիրները, Ընկերության ներդրումային քաղաքականությունը:
«Արևմուտքի և Արևելքի, Հյուսիսի և Հարավի հատման ուղիներում գտնվելով և  հանդիսանալով Մետաքսե Մեծ ճանապարհի պետություններից մեկը՝ Հայաստանը իր երկաթուղային ենթակառուցվածքով կարող է դառնալ կապող օղակ միջազգային տրանսպորտային հոսքերի համար: Դա թույլ կտա խուսափել երկաթուղային ենթակառուցվածքի լրացուցիչ բեռնվածությունից, ճանապարհի երկարացումից և տնտեսել միջոցներն ու ժամանակը», - ասաց նա:

Ընկերության ղեկավարը մասնակիցներին ներկայացրեց Վանաձոր-Ֆիոլետովո նոր երկաթուղային հատվածի, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման, հայ-թուրքական սահմանում գտնվող «Ախուրյան» միջազգային լոգիստիկ կենտրոնի բացման նախագծերը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-