Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀԿԵ-ի գլխավոր տնօրենն ամփոփել է ընկերության մեկ ամսվա աշխատանքի արդյունքները

08.02.2013, 13:56
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը փետրվարի 8-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփել է ընկերության հունվարյան աշխատանքի արդյունքները:
ՀԿԵ-ի գլխավոր տնօրենն ամփոփել է ընկերության մեկ ամսվա աշխատանքի արդյունքները
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը փետրվարի 8-ին կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփել է ընկերության հունվարյան աշխատանքի արդյունքները:

Ինչպես ընդգծել է Վիկտոր Ռեբեցը, հունվարն ավանդական տոների և ոչ աշխատանքային օրերի ամիս է, ինչը սակայն երկաթուղայիններին հանգստանալու առիթ չի տալիս:  

«Ավելին, դա մեծ աշխատանք է պահանջում գնացքների անվտանգ երթևեկության և փոխադրումների կարիքների ապահովման ուղղություններով» - հայտարարել է ընկերության ղեկավարը:

Գլխավոր տնօրենի տվյալների համաձայն, 2013 թվականի հունվարի բեռնման ցուցանիշը 2%-ով գերազանցել է կանխատեսումները և 10,6%-ով՝ 2012 թվականի հունվարի ցուցանիշը: Ընդհանուր առմամբ, բեռնափոխադրումների ծավալները 2013 թվականի հունվարին համապատասխանել են ծրագրային ցուցանիշներին:

Վիկտոր Ռեբեցը ընկերության ձեռքբերումների շարքն է դասել ուղևորափոխադրումների զգալի աճը: 2013 թվականի հունվարին ուղևորաշրջանառությունը անցյալ տարվա ցուցանիշը գերազանցել է 80%-ով:

Միջազգային հաղորդակցությունում ուղևորաշրջանառությունը գերազանցել է 2012 թվականի հունվարի ցուցանիշը 30%-ով, իսկ տեղականում՝ 2 անգամ:

«Հուսով եմ, որ Ուղևորափոխադրումների տնօրինության կողմից ստեղծվելու են այս ցուցանիշների պահպանման համար բոլոր անհրաժեշտ պայմանները, և մենք կպահպանենք երկաթուղի եկած նոր ուղևորներին: Դրան կնպաստեն նաև մեր նոր ծառայությունները» - նշել է ընկերության ղեկավարը:  
Ուղևորների նոր հոսքին կնպաստի նաև երկաթուղային կայարանների թարմացումը և լոգիստիկ նոր հանգույցների ստեղծումը:

Վիկտոր Ռեբեցը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ որոշ ցուցանիշների գծով (վագոնների պարապուրդի կրճատում, լոկոմոտիվների միջին օրեկան վազք և արտադրողականություն, վագոնների աշխատանքային պարկի կրճատում) արձանագրվել է դրական դինամիկա, սակայն դեռ պետք է կատարելագործել աշխատանքը երկաթուղային բեռնափոխադրումների, էլեկտրաէներգիային և վառելիքի ծախերի կրճատման ուղղություններով:

Աշխատավարձերի հարցով Վիկտոր Ռեբեցը տեղեկացրել է, որ միջին ամսական աշխատավարձի չափը ՀԿԵ-ում մոտ 30%-ով գերազանցում է Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված ցուցանիշը: 2012 թվականի արդյունքներով երկաթուղայինների միջին ամսական աշխատավարձը կազմել է 157,7 հազար դրամ, իսկ այդ ցուցանիշը հանրապետությունում կազմել է 121,3 հազար դրամ:

Ինչպես ընդգծել է ընկերության ղեկավարը, հունվարը ՀԿԵ-ի համար բավականին հարուստ է եղել իրադարձություններով: Նման կարևոր իրադարձությունների շարքում Վիկտոր Ռեբեցը, մասնավորապես, նշել է Հայաստանի Հարավային երկաթուղու զարգացմանն ուղղված եռակողմ հուշագրի ստորագրումը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումը և ՀԿԵ աշխատողների մեծ խմբի թոշակի անցնելը:

«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—