ՀԿԵ-ն և Մեղրաձոր գոլդը համագործակցության նոր եզրեր են փնտրում
11.03.2013,
16:50
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և ոսկու արտահանմամբ զբաղվող «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը համագործակցության նոր եզրեր են փնտրում:
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և ոսկու արտահանմամբ զբաղվող «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը համագործակցության նոր եզրեր են փնտրում:
ՀԿԵ ՓԲԸ ներկայացուցիչներ՝ Ֆիրմային տրանսպորտային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Եփրեմյանը, տնօրենի տեղակալ Վլադիմիր Լյոգկիյը և մարկեթինգի, վերլուծության և սակագնային քաղաքականության բաժնի պետ Սվետլանա Մոսոյանը այցելեցին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում գտնվող «Մեղրաձոր գոլդ» ընկերության հանքը՝ հանքարդյունաբերական գործընթացին և բեռնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք կապված են բեռնման և բեռնաթափման գործընթացի հետ: Երկու ընկերությունների ներկայացուցիչները համաձայնեցրել են Արարատ կայարանում վագոնների պարապուրդի կրճատման և ոսկու արտահանման գործարան արագ ուղարկելու հարցերը, ինչի շնորհիվ էապես կկրճատվեն կայարանային ծախսերը:
ՀԿԵ ներկայացուցիչները ծանոթացել են նաև հանքարդյունաբերության գործընթացին, այցելեցին ոսկու հանք:
«Մեղրաձոր գոլդ» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Հայրապետյանի խոսքերով, ներկա պահին աշխատանքները կատարվում են 300 մետր խորության վրա: Հանքի մուտքից մինչև աշխատանքի վայր տարածությունը կազմում է 4,5 կմ: Հանքափորներին աշխատանքի վայր են բերում ուղևորատար փոքր վագոններով, ճանապարհը կազմում է 30-35 րոպե:
Հանքը շահագործվում է 1985 թվականից: 2006 թվականին շահագործումը կասեցվել է: Սակայն 2011 թվականին «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը շարունակեց իր գործունեությունը և ներկա պահին հանդիսանում է ՀԿԵ-ի խոշորագույն բեռնափոխադրողներից մեկը:
2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ, հանքի պաշարները կազմում են 300 հազար տոննա: Մոտակա ժամանակ կկատարվի հանքի պաշարների նոր գնահատումը:
Ներկա պահին ընկերությունում աշխատում են 165 մարդ, որից 116-ը՝ Մեղրաձոր գյուղի բնակիչներ են:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի, կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի` կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:-0-