ՀԿԵ-ն պատրաստ է տեղական արտադրողներից մինչև 4 մլրդ դրամի արտադրանք գնել. Ռեբեց
24.05.2012,
15:41
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատրաստ է կրկնապատկել տեղական արտադրողներից գնվող արտադրանքների ծավալը, հայտարարեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պատրաստ է կրկնապատկել տեղական արտադրողներից գնվող արտադրանքների ծավալը, հայտարարեց ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:
«Անցած տարի մենք գնել ենք 2 մլրդ դրամի արտադրանք, որն արտադրվել է Հայաստանի արտադրություններում: Մենք այն ժամանակ հայտարարեցինք շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցներին ու շահագրգիռ կողմերին, որ պատրաստ ենք կրկնապատկել այդ ծավալները»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա:
Ռեբեցի խոսքով՝ արտադրողի նկատմամբ ՀԿԵ պահանջն այն է, որ արտադրանքը համապատասխանի որակի չափանիշներին ու արտոնագրված լինի երկաթուղային տրանսպորտում օգտագործելու համար:
ՀԿԵ գլխավոր տնօրենը նշեց նաև, որ ներդրումային ծրագրերի շրջանակներում նախագծերի իրականացման համար կապալառուների ընտրությունը դեռ չի ավարտվել:
«Այսօր մենք որոշում ենք կայացրել ՀԿԵ աշխատակիցների համար հատուկ և պաշտպանական հագուստ մատակարարելու մասին և մասնակիցների կազմը սահմանափակել ենք տեղական արտադրողներով»,- ավելացրեց նա:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-