«ՀԿԵ» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2013 թ.–ի առջին եռամսյակում աճել է 6.1%–ով
19.04.2013,
11:32
2013 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 648,6 հազ. տոննա բեռ, ինչը 6,1%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 648,6 հազ. տոննա բեռ, ինչը 6,1%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:
Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 95,3 հազար տոննա` 1,8%-ով նվազելով անցյալ տարվա ցուցանիշի համեմատ:
Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 229,0 հազար տոննա բեռ՝ 1,7%-ով նվազելով 2012 թվականի հունվար-մարտի հետ համեմատ:
Իսկ տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 324,3 հազար տոննա՝ գերազանցելով անցյալ տարվա շեմը 15,3%-ով:
12,7%-ով աճել է նաև միջին օրեկան բեռնումը երկաթուղում: Իր հերթին միջին օրեկան բեռնաթափման ցուցանիշը աճել է 7%-ով:
«Ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներին հնարավոր եղավ հասնել շարժակազմի ծառայությունների որակի բարձրացման, փոխադրումների ժամկետների կրճատման և սակագնային առաջարկների ձևավորման ուղղություններով տարվող ՀԿԵ-ի միջոցառումների շնորհիվ»,– ասվում է հաղորդման մեջ։
Երկաթուղային ենթակառուցվածքի հուսալիության մակարդակի բարձրացումը թույլ տվեց կրճատել փոխադրումների ժամկետները, բարձրացնել բեռնափոխադրումների հուսալիությունը, կրճատել բեռի վնասման և կորստի ռիսկերը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն ու իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-