«ՀԿԵ» ՓԲԸ բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի հունվար-փետրվարին աճել է 12,4%` կազմելով 414,3 հազար տոննա
27.03.2013,
12:38
2013 թվականի հունվար-փետրվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 414,3 հազ. տոննա բեռ, ինչը 12,4%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի հունվար-փետրվարին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 414,3 հազ. տոննա բեռ, ինչը 12,4%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, հաղորդում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։
Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը 2013 թվականի 2 ամիսներին կազմել է 61,3 հազար տոննա, ինչը 7% գերազամցում է անցյալ տարվա ցուցանիշը:
Ներմուծման հաղորդակցությունում 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում փոխադրվել է 143,4 հազար տոննա բեռ՝ 2,3%-ով նվազելով 2012 թվականի հունվար-փետրվարի համեմատ:
Իսկ բեռնափոխադրումների ծավալը տեղական հաղորդակցությունում կազմել է 209,6 հազար տոննա (աճ 27,5%-ով):
«Այսպիսով, ընկերությունում շարունակվում է գործունեության հիմնական ցուցանիշների՝ այդ թվում նաև բեռնափոխադրումների ծավալների աճը: Նման արդյունքներին հնարավոր եղավ հասնել շարժակազմի ծառայությունների որակի բարձրացման, փոխադրումների ժամկետների կրճատման և սակագնային առաջարկների ձևավորման ուղղություններով տարվող ՀԿԵ-ի միջոցառումների շնորհիվ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշեցին նաև, որ երկաթուղային ենթակառուցվածքի հուսալիության մակարդակի բարձրացումը թույլ տվեց կրճատել փոխադրումների ժամկետները, բարձրացնել բեռնափոխադրումների հուսալիությունը, կրճատել բեռի վնասման և կորստի ռիսկերը:
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ.-ի հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցելու, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացնելու իրավունքով՝ 2008թ.-ի փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—