ՀԿԵ-ում անցկացվում է գծի և շարժակազմի գարնանային զննում
16.04.2013,
16:32
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցկացվում է գծի, ենթակառուցվածքի և շարժակազմի գարնանային զննումը, հաղորդում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում անցկացվում է գծի, ենթակառուցվածքի և շարժակազմի գարնանային զննումը, հաղորդում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։
Զննումն իրականացնում է ղեկավարության պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ:
Ապրիլի 1-ից մինչև մայիսի 20-ը երկաթուղում կանցկացվի գծի, հարակից տարածքների և արհեստական կառույցների, էներգամատակարարման, ավտոմատիկայի, տելեմեխանիկայի և կապի սարքավորումների զննումը:
Զննման նպատակն է գծային տնտեսության ուսումնասիրումը, բացահայտված բացթողումների վերացումը, գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը, գարնանային և ամառային սեզոնին աշխատանքի նախապատրաստումը:
Գարնանային զննման ընթացքում առաջնահերթ ուշադրություն է դարձվելու երկաթուղու այն հատվածներին, որտեղ սահմանափակվել է գնացքների երթևեկության արագութունը, և գծի առողջացման ծրագրերի իրականացմանը:
Բացի այդ ապրիլի 15-ից մինչև մայիսի 31-ը կանցկացվի լոկոմոտիվների և շարժիչավագոնային շարժակազմի գարնանային զննումը: Զննման անցկացման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու գնացքների հակահրդեհային համակարգին, անվտանգ երթևեկությունն ապահովող սարքավորումների վիճակին, օդափոխության համակարգի աշխատանքին:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--