ՀԿԵ-ում գործելու է Գյումրի-Սանահին-Գյումրի էլեկտրագնացքը
13.02.2013,
11:27
Փետրվարի 18-ից Հարավկովկասայան երկաթուղին կգործարկի Գյումրի-Սանահին-Գյումրի էլեկտրագնացքը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 18-ից Հարավկովկասայան երկաթուղին կգործարկի Գյումրի-Սանահին-Գյումրի էլեկտրագնացքը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Այն գործելու է ամեն օր՝ մեկնումը Գյումրիից ժամը 7:10-ին, ժամանումը Սանահին՝ 9:48-ին: Հակառակ ուղղությամբ գնացքը մեկնելու է 15:10-ին՝ ժամանելով Գյումրի 17:36-ին:
Նոր էլեկտրագնացքի գործարկման պատճառով փոփոխվելու են նաև Գյումրի-Երևան և Երասխ-Երևան էլեկտրագնացքների չվացուցակները: Փետրվարի 18-ից էլեկտրագնացքը Գյումրիից Երևան մեկնելու է առավոտյան ժամը 8:35-ին, իսկ Երասխից՝ ժամը 7:10 –ին:
Հաշվի առնելով Բագրավան կայարանում և Շիրակավան կառամատույցում ուղևորների հոսքի բացակայությունը՝ նշված վայրերում վերացվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքի կանգառները:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0--