Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

ՀԿԵ–ի ներդրումային ծրագրերի ծավալը 2014թ.–ին կկազմի 7,5 մլրդ դրամ. Ռեբեց

30.07.2013, 16:52
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի ներդրումային ծրագրի ծավալը 2014թ.–ին կկազմի 7,5 մլրդ դրամ`2013թ.–ի 6,3 մլրդ դրամի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։
ՀԿԵ–ի ներդրումային ծրագրերի ծավալը 2014թ.–ին կկազմի 7,5 մլրդ դրամ. Ռեբեց
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի ներդրումային ծրագրի ծավալը 2014թ.–ին կկազմի 7,5 մլրդ դրամ`2013թ.–ի 6,3 մլրդ դրամի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը։

«Հիմնական շեշտը մենք կդնենք գնացքների տեղաշարժման ինտերվալային կարգավորման համակարգի արդիականացման հետ կապված տեխնոլոգիաների ստեղծման, այսինքն` կիսաավտոմատ արգելափակման համակարգի, կայարաններում սլաքային տնտեսության կառավարման ավտոմատացման և ճանապարհային տնտեսության ամրապնդման վրա»,– ասաց նա։

Օրինակ` ըստ ՀԿԵ–ի գլխավոր տնօրենի, Գյումրիում լոկոմոտիվ դեպոյի վերակառուցումը թույլ տվեց անցնել լոկոմոտիվների նորոգման պարբերականության փոփոխման, հեռանալ արտաքին կապալառուներից և մեծացնել միջվերանորոգման ժամանակահատվածները։

«Եթե ամեն տարի մենք նորոգում ենք վագոնները անկախ հեռավորության կիլոմետրերից, ապա այսօր մենք կարող ենք վագոնները նորոգել ըստ հեռավորության, իսկ Հայաստանում ոչ մեծ տարածությունների դեպքում նորոգման պարբերականությունը կրկնակի կկրճատվի (երկու տարին մեկ անգամ)։ Այդ ձեռնարկությունում բազմակի ներդրումներ իհարկե չենք կատարի, քանի որ այս իրավիճակում այն տասը տարի էլ դեռ կծառայի»,– նշեց նա։

Ռեբեցը նաև ընդգծեց, որ 2008թ.–ին, երբ ընկերությունը հիմնադրվեց Հայաստանում, գնացքների` ռելսերից դուրս գալու 420 դեպք է եղել, իսկ անցյալ տարի դրանց թիվը նվազել է մինչև հինգը` ենթակառուցվածքների ներդրումների, մասնավորապես ավելի քան 300 կմ ճանապարհի նորոգման շնորհիվ։

Խոսելով գալիք տարվա համար նախատեսված նախագծերի մասին` Ռեբեցը տեղեկացրեց, որ 2014թ.–ին կավարտվեն վերջինից մինչև առաջին կայարանից տվյալների փոխանցման միասնական ցանցի ստեղծման, ինչպես նաև կամուրջների ամրապնդման աշխատանքները։

«Անցյալ տարի մենք, ըստ էության, կրկին երեք կամուրջ կառուցեցինք։ Այս տարի մենք աշխատում ենք երեք կամուրջների վրա, սակայն նորն արդեն չենք կառուցում, քանի որ դրա անհրաժեշտությունն արդեն չկա»,– ասաց նա։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.–ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: –0–