ՀԿԵ–ն բարձրացվել է լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները
19.04.2013,
11:48
2013 թվականի հունվար-մարտին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի հունվար-մարտին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի առաջին եռամսյակի հետ համեմատ արագացել է 1 օրով կամ 35,7%-ով:
Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվար-մարտին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինը 2,8 օր:
Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել է 5356 տկմ նետտո/վագոն, ինչը 34,5%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:
Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը կազմել է 370,6 լոկ-կմ, ինչը 7,8%-ով գերազանցում է 2012-ի ցուցանիշը:
Ընկերությունը նման արդյունքների կարողացել է հասնել ենթակառուցվածքի և շարժակազմի արդիականացման, գնացքների անվտանգության ապահովման շնորհիվ:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունն ու իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-