ՀԿԵ–ն օգոստոսին բեռնման ռեկորդային ցուցանիշ է գրանցել` 12 173 տոննա
05.09.2013,
14:56
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն օգոստոսի 31– դրությամբ, տարեսկզբի համեմատ բեռնման ռեկորդային ցուցանիշ է գրանցել (12 173 տոննա), ասել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը`հինգշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփելով ընթացիկ տարվա օգոստոսի ընկերության աշխատանքի արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն օգոստոսի 31– դրությամբ, տարեսկզբի համեմատ բեռնման ռեկորդային ցուցանիշ է գրանցել (12 173 տոննա), ասել է ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը`հինգշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ ամփոփելով ընթացիկ տարվա օգոստոսի ընկերության աշխատանքի արդյունքները։
Ինչպես տեղեկացնում է ՀԿԵ մամուլի ծառայությունը, ըստ Ռեբեցի, չնայած դրան, բեռնափոխադրումների պլանային ցուցանիշը կատարվել էր 94,7%-ով, իսկ անցյալ տարվա օգոստոսի հետ համեմատ՝ 91,6%-ով:
Ընկերության ղեկավարը ոլորտի համար պատասխանատու անձանց հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների աճի ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկ: Ինչպես ընդգծել է Վիկտոր Ռեբեցն, անհրաժեշտ է օպերատիվ համագործակցել և արդյունավետ երկխոսություն հաստատել բեռնափոխադրողների հետ, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը:
Խոսելով ուղևորափոխադրումների ոլորտում տիրող իրավիճակի մասին՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նշել է, որ 2013 թվականի օգոստոսին ուղևորաշրջանառությունը 4,5%-ով գերազանցեց նախատեսվող ցուցանիշը և դրական դինամիկա է ցուցադրել նաև անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Սակայն Վիկտոր Ռեբեցն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել ուղևորափոխադրումների շուկայի՝ հատկապես, մրցակից հատվածի ուսումնասիրությունները, ինչպես նաև ակտիվացնել նոր ուղևորահոսքերի ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ընկերության ղեկավարը նաև նշել է երկաթուղու աշխատանքի որակյալ հատկանիշների դրական առաջխաղացումը: Համաձայն իր կողմից բերված ցուցանիշների՝ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը գերազանցել է 400 կմ, ինչը 10%-ով գերազանցում է 2012 թվականի օգոստոսի ցուցանիշը, իսկ գնացքի միջին քաշն աճել է 112 տոննայով կամ 7,8%-ով: Միևնույն ժամանակ բեռնատար վագոնի շրջանառությունը կրճատվել է 0,2 օրով, տեղական շրջանառությունը՝ 0,6 օրով, իսկ տեղամասային արագությունն՝ աճել 3,3 կմ/ժ-ով:
Խորհրդակցության ընթացքում Վիկտոր Ռեբեցը հատուկ ուշադրություն է հրավիրել այս տարվա մայիսի 28-ին վերանորոգումից հետո բացված Գյումրու լոկոմոտիվային և վագոնավերանորոգման դեպոների ներուժի լիարժեք օգտագործման հարցին:
Վիկտոր Ռեբեցն ընդհանուր առմամբ նշել է , որ օգոստոսն երկաթուղու համար տոնական ամիս էր՝ օգոստոսի 4-ին Գյումրիում տոնել են Երկաթուղայինի օրը, որը մեծ ուշադրության արժանացով ոչ միայն Ընկերության աշխատողների, այլ նաև քաղաքի բնակիչների, բազմաթիվ հյուրերի կողմից:
«Միայն տոնական միջոցառումների շրջանակներում լավ աշխատանքի համար պարգևների արժանացան 127 երկաթուղայիններ, իսկ տարվա սկզբից պարգևատրվել են արդեն 500-ից ավել աշխատող», - ասել է ՀԿԵ ղեկավարը:
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերությունը և իրականացնում է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ.-ի փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:--0-