Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ՀԾԿՀ նախագահն իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը․ կարգավորիչը՝ ՀԷՑ–ի գործով միջազգային դատարանի որոշման մասին

23.07.2025, 15:42
Հանրային  ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արձագանքել է ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանի որոշմանը
ՀԾԿՀ նախագահն իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը․ կարգավորիչը՝ ՀԷՑ–ի գործով միջազգային դատարանի որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) արձագանքել է ՀԷՑ-ի գործով միջազգային դատարանի որոշմանը։

Այսօր հայտնի դարձավ, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանում: Դատարանը արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները և որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը։ ՀՀ կառավարությունն արձագանքել է հայտարարությանը՝ նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։

«Մամուլում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում 2025 թվականի հուլիսի 22-ին ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը, հաշվի առնելով, որ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով: Ուստի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որևէ վերաբերելի գործողություն, օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում, կարող է հետևել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովվելուց հետո», – նշվում է ՀԾԿՀ–ի հայտարարության մեջ։