ՀԾԿՀ–ն հաստատել է 24,7 մլրդ դրամի չափով 2013–15թթ.–ի «Հայաստանի էլեկտրացանցերի» ներդրումային ծրագիրը
19.12.2012,
14:23
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատեց առանց ԱԱՀ–ի շուրջ 24,7 մլրդ դրամի չափով 2013–15 թվականների «Հայաստանի էլեկտրացացներ» ընկերության ներդրումային ծրագիրը։
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) չորեքշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատեց առանց ԱԱՀ–ի շուրջ 24,7 մլրդ դրամի չափով 2013–15 թվականների «Հայաստանի էլեկտրացացներ» ընկերության ներդրումային ծրագիրը։
Ըստ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի ներդրումների կառավարման վարչության պետ Յուրի Գավրիլենկոյի` 2013թ.–ին ընկերությունը մտադիր է 8,038 մլրդ դրամ ներդնել։
«Ներդրումային ծրագրի հիմնական նպատակն է պահպանել հիմնական էլեկտրատեխնիկական կառույցը, որը գտնվում է ընկերության տնօրինության տակ, մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի բարձրացումը, ինչպես նաև նոր բաժանորդների միացումը ցանցին»,– ասաց նա։
Ներդրումային ծրագրի համաձայն, էլեկտրաէներգիայի միջին անջատման միջին տևողության և հաճախականության ցուցանիշների պահպանմանը, անվտանգության և մաշված սարքավորման փոխարինման ապահովմանը 2013–15 թթ.–ին նախատեսվում է ուղղել շուրջ 7,047 մլրդ դրամ, որից 1,864 մլրդ դրամը` 2013թ.–ին։
Թույլատրելի սահմաններից դուրս էլեկտրաէներգիայի լարման շեղման դեպքերի քանակի և տևողության կրճատման ուղղությամբ ներդրումները 2013–15թթ.–ին կկազմեն 1,868 մլրդ դրամ, որից 468,3 մլն դրամը` 2013թ.–ին։
2013–15թթ.–ի հատուկ ծրագրերի իրականացմանը և նոր բաժանորդների ընդգրկմանը կուղղվի 13,329 մլրդ դրամ (2013թ.–ին` 4,679 մլրդ դրամ), իսկ բաշխիչ ցանցերի շահագործման կազմակերպմանը` 1,325 մլրդ դրամ (2013թ.–ին` 765,2 մլն դրամ)։
2013–15թթ.–ին առևտրային հաշվետվության բարելավման ներդրումները կկազմեն 1,141 մլրդ դրամ, որից 261,7 մլն դրամը` 2013թ.–ին։
Ներդրումային ծրագիրը տարանջատվել է մի քանի նպատակային ուղղությունների, որոնց թվում են՝ բաշխիչ ցանցերի վերակառուցում, կառուցում և այլ անձանց պատկանող բաշխիչ ցանցերի ձեռք բերում, նոր սպառողների վերակառուցվող էլեկտրատեղակայանքները ցանցին միացում, էլեկտրական էներգիայի հաշվառման համակարգի արդիականացում, վարչական և արտադրական շինությունների վերանորոգում, համակարգչային տեխնիկայի, աքսեսուարների, լիցենզիաների և ծրագրային փաթեթների, գրասենյակային գույքի, կահույքի, չափիչ սարքերի և գործիքների ձեռքբերում, տրանսպորտային միջոցների, հատուկ տեխնիկայի և համապատասխան սարքավորումների ձեռքբերում, ենթակայանի անվտանգության պարագաների ձեռք բերում:
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունն է, որը հանդիսանում է ՌԱՕ «ԵԷՍ Ռոսիա» ընկերության (60 տոկոս բաժնետոմսեր) և «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի (40 տոկոս) դուստր կառույցը։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն ունի 12 մասնաճյուղ (որոնցից 5-ը՝ Երևանում) և զբաղվում է Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի տեղաբաշխման, մատակարարման և վաճառքի հարցերով՝ սպասարկելով մոտ 950 հազ. բաժանորդների։ --0—