IDBank-ը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև հունիսի 1-ը
«Այդ ընթացքում վարկային հերթական մարումները չիրականացնելու կամ մասամբ իրականացնելու դեպքում Ձեր վարկը չի դասակարգվի, ժամկետանց չի համարվի, տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվի, վարկային պատմությունը չի տուժի»,- նշվում է հայտարարության մեջ:
Հունիսի 1-ից հետո կգործի Բանկի կողմից դեռևս ապրիլի 2-ին հայտարարված փաթեթային աջակցությունը։
Մասնավորապես՝
-
Վարկային արձակուրդի ավարտից հետո կկազմվեն վարկային նոր գրաֆիկներ այնպես, որֆիզիկական անձ հաճախորդները հաջորդող 3 ամսվա ընթացքում կստանան արտոնյալ ժամանակահատված մայր գումարի համար, այսինքն կվճարեն միայն տոկոսագումարները,
-
Մարտի 17-ից սկսած չկատարված պարտավորությունները կբաշխվեն վարկի մարման հաջորդող ամբողջ ժամանակահատվածի վրա։ Անգրավ և առանց երաշխավորության վարկերի դեպքում Բանկը 12 ամսով ավտոմատ կերկարաձգի նաև վարկի մարման ժամկետը։
Բանկի հաղորդագրության համաձայն, իրավաբանական անձանց Բանկը ցուցաբերում է անհատական մոտեցում։
IDBank-ի կողմից տրամադրված վարկային արձակուրդի բոլոր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Միաժամանակ հորդորում ենք հնարավորության դեպքում վճարումները կատարել հեռավար եղանակներով՝ IDBanking.am առցանց հարթակով, Idram հավելվածով, ինչպես նաև IDBanking 24/7 գոտիների միջոցով՝ օգտվելով նաև 300-ից ավելի այլ ծառայություններից»,- նշում են բանկից:
Վճարե՛ք առանց Ձեր առողջությունը վտանգելու։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
IDBank-ը հիմնադրվել է 1990թ․ օգոստոսի 1-ին: 1996 թ. հոկտեմբերից գործում է որպես փայատիրական կոմերցիոն բանկ։ Բանկի բաժնետերերն են Կիպրոսի FISTOCO LTD ընկերությունը` 59.68 տոկոս բաժնեմասով, եւ Լիբանանի CreditBank S.A.L բանկը` 40.32 տոկոս բաժնեմասով: Անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Վարտան Դիլանյանը (FISTOCO LTD) և Թարեք Խալիֆեն (CreditBank S.A.L):
Բանկը մշտապես ընդլայնում է մատուցվող ծառայությունների ցանկն ու կատարելագործում վերջիններիս որակը: IDBank-ն իր հաճախորդներին է առաջարկում նորարար թվային լուծումներ և շարունակաբար բարելավում մասնաճյուղային ցանցը։ Բանկի տեսլականն է՝ դառնալ առաջատար բանկ ՀՀ ֆինանսական համակարգում` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։-0-