IKEA–ի հիմնադիր Ինգվար Կամպրադը հեռացել է բոլոր պաշտոններից
06.05.2014,
11:20
Կահույքի վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերության` IKEA խմբի հիմնադիր 88–ամյա Ինգվար Կամպրադը 2013թ.–ի վերջին հեռացել է խմբի ընկերությունների բոլոր պաշտոններից, տեղեկացնում է Financial Times–ը։ Մինչև նախորդ տարվա դեկտեմբեր Կամպրադը պաշտոններ էր զբաղեցնում IKEA–ի ակտիվների սեփականատեր հանդիսացող երկու հիմնադրամների տնօրենների խորհուրդներում, հաղորդում է FT–ին` հղում անելով խմբի ներկայացուցիչներին։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Կահույքի վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերության` IKEA խմբի հիմնադիր 88–ամյա Ինգվար Կամպրադը 2013թ.–ի վերջին հեռացել է խմբի ընկերությունների բոլոր պաշտոններից, տեղեկացնում է Financial Times–ը։ Մինչև նախորդ տարվա դեկտեմբեր Կամպրադը պաշտոններ էր զբաղեցնում IKEA–ի ակտիվների սեփականատեր հանդիսացող երկու հիմնադրամների տնօրենների խորհուրդներում, հաղորդում է FT–ին` հղում անելով խմբի ներկայացուցիչներին։
Խոսքը Stichting INGKA Foundation նիդեռլանդական հիմնադրամի մասին է, որին են պատկանում IKEA–ի խանութները, և Լիխտեյնշտեյնում գրանցված Interogo Foundation–ը, որը Inter IKEA ընկերության միջոցով վերահսկում է ոչ նյութական ակտիվները, այդ թվում`ապրանքանիշները, հաղորդում է РБК–ն։
IKEA–ի ստեղծման պահից` 1943 թ.–ից հետո առաջին անգամ խմբի գլխավոր կառույցների ղեկավարության մեջ չի լինի հիմնադիրը։ Ինչպես РБК–ին նշել է Ռուսաստանում IKEA–ի մամուլի քարտուղար Կոնստանտին Տյուտրինը, նշված հիմնադրամների տնօրենների խորհուրդներում Ինգվար Կամպրադին փոխարինել է ավագ որդին` Պետեր Կամպրադը։ «Ընկերության ներսում միշտ քննարկվում էր այն հարցը, թե ինչպես է այս գազանն ապրելու, երբ մի օր Ինգվարը հրաժարական տա։ Կարծում եմ` այժմ մենք դա կտեսնենք», – ասել է ընկերության նախկին թոփ–մենեջերներից մեկը։
Ավելի վաղ Ինգվար Կամպրադը խոստացել էր ներկայացնել իր գլխավոր իրավահաջորդին, սակայն երեք որդիներից դեռ ոչ մեկին չի ներկայացրել։ Inter IKEA–ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Կամպրադի կրտսեր որդին` Մաթիասը, Յոնաս Կամպրադն ընդգրկվել է IKEA Group–ի տնօրենների խորհրդի կազմում, իսկ ավագ որդին` Պետերը, դարձել է Ikano–ի տնօրենների խորհրդի անդամ, որը ղեկավարում է ընտանիքի ունեցվածքն ու ակտիվները։
2013 թ.–ին Forbes ամսագիրը Ինգվար Կամպրադի ունեցվածքը գնահատել էր 3,3 մլրդ դոլար։ Կամպրադը հայտնի է խնայելու և տնտեսելու կարողությամբ, ինչը երբեմն նույնիսկ տարօրինակության է հասնում։ Հարկ է նշել, որ միլիարդատերը էժանագին մեքենա է վարում և օգտվում է կանոնավոր չվերթերի էկոնոմ դասից։
Զվարճալի մի դեպք է հայտնի, երբ անվտանգության աշխատակիցները չեն ցանկացել Կամպրադին թողնել մրցանակաբաշխության արարողությանը, քանի որ տեսել են, թե ինչպես է ձեռներեցն իջնում ավտոբուսից։
«IKEA–ն անգամ խրախուսում է խնայողությունը։ Եթե մենք մեր ապրանքներին տրամադրում ենք 25 տարվա երաշխիք, ապա պետք է հաշվի առնենք, որ գնորդին հարկավոր կլինի ապրանքը փոխարինել միայն քառորդ դար հետո։ Իմ աշխատանքային աթոռն ինձ ծառայում է 32 տարի։ Կինս կարծում է, որ հարկավոր է նորը գնել, քանի որ պաստառն արդեն կեղտոտվել է։ Սակայն տեխնիկապես աթոռը դեռ նոր է», – Handelsblatt–ի հետ զրույցի ժամանակ նշել է Կամպրադը` խոսելով իր ընկերության աշխատանքի սկզբունքների մասին։–0–