Airbus-ը ռեկորդային թվով ինքնաթիռներ է փոխանցել պատվիրատուներին
17.01.2013,
17:46
2012թ.–ի արդյունքներով` Airbus եվրոպական ավիակոնցեռնն իր համար ռեկորդային թվով ինքնաթիռներ է փոխանցել պատվիրատուներին։ Աշխարհի տարբեր երկրներից 89 ավիաընկերություններ, այդ թվում նախկինում ընդհանրապես աէրոբուսներ չգնող 17 ավիաընկերություններ, տարբեր մոդելների 588 ինքնաթիռ են ստացել, հաղորդում է РБК–ն։ Դա 10 տոկոսով ավել է 2011թ.–ի ցուցանիշից, երբ կոնցեռնի կողմից ստեղծվել էր ընդամենը 534 ինքնաթիռ։ Միաժամանակ նկատելիորեն աճել է կոնցեռնի ձեռնարկություններում կառուցվող A330 և A380 մոդելների ինքնաթիռների թիվը։
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. 2012թ.–ի արդյունքներով` Airbus եվրոպական ավիակոնցեռնն իր համար ռեկորդային թվով ինքնաթիռներ է փոխանցել պատվիրատուներին։ Աշխարհի տարբեր երկրներից 89 ավիաընկերություններ, այդ թվում նախկինում ընդհանրապես աէրոբուսներ չգնող 17 ավիաընկերություններ, տարբեր մոդելների 588 ինքնաթիռ են ստացել, հաղորդում է РБК–ն։ Դա 10 տոկոսով ավել է 2011թ.–ի ցուցանիշից, երբ կոնցեռնի կողմից ստեղծվել էր ընդամենը 534 ինքնաթիռ։ Միաժամանակ նկատելիորեն աճել է կոնցեռնի ձեռնարկություններում կառուցվող A330 և A380 մոդելների ինքնաթիռների թիվը։
Տարին հաջող է ավարտել նաև ընկերության ռազմական ստորաբաժանումը, որը տարբեր երկրների ՌՕՈՒ–ին 29 տրանսպորտային և լիցքավորող ինքնաթիռ է փոխանցել։
«Մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ֆանտաստիկ տարի էր։ Մենք հաճախորդներին ռեկորդային թվով ինքնաթիռներ ենք փոխանցել, որն ապացուցում է մեր աշխատանքի աճող արդյունավետությունը և այն վստահությունը, որը մեր արտադրանքի նկատմամբ է ցուցաբերում շուկան»,– հայտնել է Airbus–ի ղեկավար Ֆաբրիս Բրեգեն։
Ինչպես նշվում է Airbus–ի հաղորդագրության մեջ, ինքնաթիռների արտադրության ծավալներն ավելանում են արդեն 11 տարի շարունակ։ Այս տարի ընկերությունը նախատեսում է պատվիրատուներին փոխանցած ինքնաթիռների թիվը հասցնել մինչև 600–ի և արդեն լրացուցիչ շուրջ հինգ հազար նոր աշխատող է ընդունել։
2012թ.–ի արդյունքներով` Airbus–ը մատակարարման 914 ինքնաթիռի պատվեր է ստացել, որը գրեթե մեկուկես անգամ գերազանցում է 650 օդանավերի նպատակային ցուցանիշը։ Airbus–ի պատվերների զուտ ծավալը (հաշվի առնելովչեղյալ հայտարարվածերի ճշգրտումները) նախորդ տարվա արդյունքներով կազմել է 833 մեքենա` 96 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ, այդ թվում` A320 մոդելի 739 օդանավ։
Սակայն, չնայած բոլոր հաջողություններին, Airbus–ին չհաջողվեց պահպանել աշխարհի ավիատեխնիկայի խոշորագույն արտադրողի դիրքը։ Առաջատարի կարգավիճակը վերցրեց Boeing ամերիկյան կոնցեռնը, որը կարողացավ 601 ինքնաթիռ մատակարարել պատվիրատուներին և ևս 1203 մեքենայի պատվեր ստանալ, այդ թվում` 737 մոդելի 1124 օդանավի։ –0–