«Իտերա» խումբը «Տարվա ընկերություն» է ճանաչվել ՎԷՀ ոլորտում
29.11.2012,
11:29
«Իտերա» ընկերությունների միջազգային խումբը «Արդյունաբերություն. վառելիքաէներգետիկ համալիր» անվանակարգում «Տարվա ընկերություն» ազգային մրցանակի հաղթող է ճանաչվել, տեղեկացվում է ընկերության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Իտերա» ընկերությունների միջազգային խումբը «Արդյունաբերություն. վառելիքաէներգետիկ համալիր» անվանակարգում «Տարվա ընկերություն» ազգային մրցանակի հաղթող է ճանաչվել, տեղեկացվում է ընկերության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
««Իտերա» ընկերությունը, որն այս տարվա նոյեմբերին տոնեց իր 20-ամյակը, 2012թ.-ին հատել է բնական գազի 250 մլրդ խորանարդ մետրի արդյունահանման շեմը, իրացման՝ 600 մլրդ խորանարդ մետրը, ինչպես նաև «Ռոսնեֆտի» հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրել՝ դառնալով համատեղ գազային բիզնեսի օպերատոր»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, «Իտերան» Կասպից ծով դուրս եկած առաջին ռուսական ընկերությունն է, որն ակտիվորեն բիզնեսի այլ ուղղություններ է զարգացնում. ճարտարագիտություն, էլեկտրաէներգետիկա և գազաքիմիա:
«Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն` «Իտերան» լայնածավալ աջակցություն է իրականացնում ռուսական հեծանվասպորտ, աջակցում է «Հույսի թռիչք» վերամբարձ ամբարձիչների ճանաչումը վերականգնելու ուղղությամբ բնապահպանական միջազգային նախագծին, մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացնում»,- նշում են ընկերությունից:
«Մրցանակը ցույց է տալիս երկրի տնտեսության և էներգաանվտանգության ոլորտում «Իտարայի» աճող դերը: Հատկապես հաճելի է, որ մրցանակի հանձնումը համընկել է «ԻՏԵՐԱ» խմբի հոբելյանի՝ մեր ընկերությունների խմբի հիմնադրման 20-ամյակի հետ»,- հաղորդագրության մեջ մեջբերվում է «Իտերա» ԸՄԽ նախագահ Իգոր Մակարովի խոսքը: -0-