Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայկական մատակարար–ընկերությունները կարող են էլեկտրաէներգիայի գինը 10%–ով կրճատել` առանց իրենց վնաս հասցնելու. փորձագետ

09.06.2014, 19:29
Էլեկտրաէներգիայի մատակարարմամբ զբաղվող հայկական ընկերությունները կարող են դրա արժեքը նվազեցնել 10 տոկոսով` առանց վնաս կրելու, կարծում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը` մեկնաբանելով Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը` էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Էլեկտրաէներգիայի մատակարարմամբ զբաղվող հայկական ընկերությունները կարող են դրա արժեքը նվազեցնել 10 տոկոսով` առանց վնաս կրելու, կարծում է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը` մեկնաբանելով Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի հայտարարությունը` էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ։

«Ես վստահ եմ, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագները կարելի է հանգիստ նվազեցնել 10 տոկոսով` վնաս չհասցնելով անմիջապես մատակարար ընկերություններին, ինչն իր հերթին օգտակար կլինի ամբողջ հասարակությանը»,– ասաց փորձագետը։

Մեսրոպյանը համոզմունք հայտնեց, որ այդ ընկերությունների ծախսերի նվազումը 30 տոկոսով որևէ կերպ չի խանգարի նրանց գործունեությանը, քանի որ նրա խոսքով, այդ ընկերություններում շատ են անուղղակի ծախսերը։

«Վերցնենք, օրինակ, աշխատավարձերն ու բոնուսները։ Դրանք վերջին 15-20 տարիներին ավելացել են 10-30 տոկոսով, իսկ որոշ տեղերում` նույնիսկ 100 տոկոսով։ Դա վկայում է, որ ընկերությունների ծախսերն ավելանում են, դրանք սկսում են աշխատել վնասով, և որպես այլընտրանք ընտրում են մեր գրպանները` բարձրացնելով էլեկտրաէներգիայի գները»,– ասաց նա։

Փորձագետը հիշեցրեց ընկերությունների նաև այլ «անուղղակի» ծախսեր, քարտուղարների, վարորդների, ծառայողական մեքենաների և այլն, որոնք, Մեսրոպյանի կարծիքով, վճարվում են ստացված շահույթից, այսինքն, էլեկտրաէներգիայի սակագների  վճարումներից։ Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում հրապարակվել էր հաղորդագրություն, որում ասվում էր, որ էլեկտրաէներգիայի գործող սակագները Հայաստանի բոլոր սպառողական խմբերի համար նախատեսվում է բարձրացնել 3.8-4.3 դրամով` 1 կՎտ/ժամի դիմաց (ներառյալ` ԱԱՀ)։
ՀԾԿՀ–ն 2013 թվականի հունիսի 7–ին որոշում է ընդունել, որ  1 կՎտ.ժ էլեկտրաէներգիային ցերեկային սակագինը բնակչության համար կկազմի 38 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն)` գործող 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ–ն)` 25 դրամի փոխարեն։ Որոշումն ուժի մեջ է մտել 2013 թվականի հունիսի 7–ից։ -0-